Սոնայի ու Վարսայի կռիվը շարունակվում է
“Le Reve Brise” այսպես է կոչվում կոմպոզիտոր Նարինե Զարաֆյանի հեղինակած երգը, որն իրար միջև չեն կարողանում կիսել երգչուհիներ Սոնա Շահգելդյանը և Վարսան: Երգչուհի Վարսան մի քայլ առաջ է անցել Սոնայից և արդեն ներկայացրել է տեսահոլովակ, միայն թե Սոնան չի պատրաստվում զիջել, շուտով նա էլ այս երգի հիման վրա կնկարի տեսահոլովակ:
Հայտնի է, թե որքան զայրացած է Սոնան, նա իր ֆեյբուքյան էջում արել է հետևյալ գրառումը. ”Շարունակում եմ զարմանալ ու զայրանալ… Այսօր իմացա, որ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի նոր ֆրանսերեն ստեղծագործությունը, որն իմ մատուցմամբ շաբաթից ավել դիտվել է ”youtube”-յան իմ ալիքում, արդեն ունի իր ”տեսահոլովականման վիդեոն” ոմն երգչուհու կատարմամբ: …վայ-երգչուհին (Վարսան) ու ռեժիսորը բուսնեցին և աղավաղեցին կոմպոզիտոր Զարիֆյանի արվեստը, ով այս առիթով նույնպես զայրացած է… Մենք սա այսպես չենք թողնի”:
Մինչ Սոնան զայրանում է, երգչուհի Վարսան իր ֆեյսբուքայն էջում շնորհակալություն է հայտնում տեսահոլովակի համար. ”Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մասնակցել են տեսահոլովակի ստեղծման ընթացքին` Արամայիս Հայրապետյան ջաաաան, Գոռսսսսս:Ճ Մեռնեմ ձեր ջանին”-,գրում է երգչուհին:
Թե ինչպես կավարտվի այս հակամարտությունը, մեզ միայն մնում է հետևել:
աղբյուրը` armstar.am