Հայտնի գեղեցկուհիները զվարճանում են երիտասարդների հետ /ֆոտո/

43-ամյա Ջենիֆեր Լոպեսը չի հոգնում բարձրաշխարհիկ միջոցառումներից եւ երեկույթներից: Հակառակը` ընկերոջ` Կասպեր Սմարտի ընկերակցությամբ, որը փոքր է երգչուհուց 18 տարով, նա պատրաստ է զօրուգիշեր զվարճանալ: Նախորդ հանգստյան օրերին նրանք մասնակցել են Լաս Վեգասի գիշերային ակումբերից մեկի բացմանը:
Ջենիֆերն, ինչպես միշտ, ապշեցնող տեսք է ունեցել` սեւ, կարճ շրջազգեստով: Կասպերը եւս չի զիջել ընկերուհուն իր կարմիր պիջակով:
Ի դեպ, նույն երեկույթին ներկա է գտնվել նաեւ Պերիս Հիլթոնը` ընկերոջ Ռիվեր Վիիպերիի հետ: Մոդել Վիիպերը հայտնի շիկահերից երիտասարդ է 11 տարով, սակայն Պերիսը կարծես թե խենթանում է նրա համար: Ռիվերի հետ սիրավեպը նրա համար ամենաերկարն է. նրանք հանդիպում են նախորդ տարվա աշնանից: Թեթեւամիտ Պերիսի համար դա աննախադեպ ռեկորդ է: