Տղամարդկանց գրգռող երեւույթների” թոփ-10-ը”
Երբեմն կանայք չեն էլ կասկածում, թե ինչու են որոշակի մանրուքներ այդպես գրգռում տղամարդկանց: Ընդ որում, արական սեռի ներկայացուցիչները կարող են գրգռվել ոչ միայն կանանց առավելություններից, այլ նաեւ թերություններից: Եվ այսպես, տղամարդկանց գրգռող երեւույթների թոփ-10-ը:
1. Ոչ սպորտային փորիկը: Կանայք սովորաբար դա թերություն են համարում, սակայն տղամարդիկ սիրում են ոչ թե հարթ, այլ փափուկ փորիկները, որոնք կարելի է շոշափել:
2. Ներքնազգեստի գծագրումը հագուստի տակից: Սակայն այն չպետք է ճչացող եւ անտեղի երեւա: Շատ թեթեւ երեւացող վարտիքը կարող է տղամարդուն որոշակի մտքերի հանգեցնել:
3. Թեթեւ խռպոտ ձայնը տղամարդիկ սեքսուալության նշան են համարում:
4. Թենիսիստուհիները եւս խենթացում են տղամարդկանց, հատկապես նրանց կարճ շրջազգեստները:
5. Աներեւակայելիորեն գրգռում է տղամարդկանց այն կինը, որը դպրոցական համազգեստով է: Հավանաբար դա դպրոցական տարիների նոստալգիա է, երբ տղաներն արդեն սեքս են ցանկանում, սակայն դեռեւս չի կարելի:
6. Կնոջ քրտինքի հոտը, գիտնակնների խոսքով, ֆերոմոններ է պարունակում, որոնք կարող են ազդել տղամարդու հորմոնալ համակարգի վրա:
7. Ակնոցով կինը եւս կարող է խենթացնել ցանկացած տղամարդու, չնայած այն փաստին, որ մանկության տարիներին դա գրեթե ամենամեծ թերությունն էր համարվում:
8. Երկար շրջազգեստները նույնպես դուր են գալիս տղամարդկանց, քանի որ թույլ են տալիս երեւակայությունը գործի դնել:
9. Ռազմական համազգեսոտվ կանայք: Տղամարդիկ անմիջապես ցանկանում են հնազանդվել այդ “հրամանատարին” եւ կատարել նրա բոլոր հրամանները:
10. Փոքր-ինչ մերկացրած ուսերը ձգում եւ գայթակղում են: Այդպիսի կինը սեքսուալ է, գայթակղիչ եւ անպաշտպան: Տղամարդկանց մոտ ցանկություն է առաջանում նրա գրկել եւ անկողին տանել: