09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Ավստրալուհին 111 մետրր բարձրությունից ընկել է կոկորդիլոսներով լի գետը և փրկվել

Ավստրալուհի Էռնի Լանգվորսին ողջ է մնացել Աֆրիկայում՝ Զամբիա և Զիմբաբվե երկրների միջև բանջի ջամփինգի անհաջող փորձից հետո. 111 մետր բարձրությամբ կամուրջից ցատկելու ժամանակ պարանը կտրվել է, և աղջիկն ընկել է կոկորդիլոսներով լի գետը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ավստրալուհին իր հետ կատարվածը «հրաշք» է համարում, քանի որ հաջողացրել է «պրծնել» միայն կապտուկներով և վերքերով: «Ինձ […]

Կինը 13 միլիոն դոլարը կտակել է իր կատվին

4-ամյա թափառող կատուն, որը գտնվել է Հռոմի փողոցներից մեկում, իր տիրոջ կողմից 13 միլիոն դոլար հարստություն է ժառանգել: Կատվի տերը իտալացի մեծահարուստի այրի է եղել: Մարիա Ասունտան, ով մահացել է երկու շաբաթ առաջ, այդ հարստությունը կտակել է իր սիրելի Թոմասո կատվին: Կատվի ժառանգության մեջ մտնում է կանխիկ գումար, ինչպես նաև սեփականություններ՝ Հռոմում, Միլանում և հողատարածք՝ […]

Յուրայի մաշեցնող հիվանդությունը ամեն բան հանեց օրակարգից

Ոչինչ այնպես չի ամբողջացնում մարդու կերպարը, որքան նրա մահը: Յուրի Վարդանյանի մարզական սխրանքների մասին գիտեն բոլորը: Նա իր, նաև իմ սերնդակիցների համար կուռք էր, անգերազանցելի օլիմպիական չեմպիոն, գերմարդ, դյուցազուն, մերօրյա Սասունցի Դավիթ, ազգային հպարտության ու պարծանքի աղբյուր: Հետո եկան այլ ժամանակներ, Հայաստանն անկախացավ, Յուրան արդեն թողել էր մեծ սպորտը: Այդ ժամանակներն արդեն իրենց հերոսներն ունեին, […]

Հարսնացուն հրաժարվել է ամուսնանալ օժիտի պատճառով

Բանգլադեշում հարսնացուն հրաժարվել է ամուսնանալ, երբ նրա փեսացուն ամուսնությունից մի քանի րոպե առաջ նրանից պահանջել է օժիտը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ֆարզանա Յասմինը ասել է, որ ամուսնանալուց օժիտ վերցնելու ավանդույթը համարում է ճնշում կանանց վրա և ուզում է իր այս քայլով ոգեշնչել մյուս կանանց` հետևելու իր օրինակին: Չնայած Բանգլադեշի մի շարք շրջաններում օժիտ ստանալը […]

5 տարեկան երեխային ստիպում են հաճույք ստանալ իր ընկերոջը համբուրելիս. հոգեւորականն ահազանգում է /տեսանյութ/

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե այսօր Հայաստանի միասեռականության երեւույթը պարտադրվում է: Անգամ ԱՄՆ դեսպանը, ըստ վարդապետի՝ մեղադրում էր Հայ Առաքելական եկեղեցուն միասեռականության քարոզին խոչընդոտելու համար: Հասել ենք նրան, որ նրանք, ովքեր մերժում են այս պարտադրանքը,  «քյառթու» են համարվում: Միասեռականությունն ըստ բանախոսի՝ այսօր պրոպագանդվում է ուղղակիորեն, երբ 5, 7 տարեկան երեխային սեռական դաստիարակություն […]

Նշանադրվեցին Խաչատուր Սուքիասյանի որդին և Գագիկ Ծառուկյանի դուստրը. Հրապարակ

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացել է Խաչատուր Սուքիասյանի որդու և Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը: Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում, և այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական վախճանին: Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել և դեմ չէին այդ մտերմությունը նաև բարեկամական կապով ամրապնդելուն: Նշանադրությունը կայացել է նեղ, ընտանեկան միջավայրում, լուսանկարներ արարողությունից առայժմ համացանցում […]

Հղիության 9 ամիսները՝ 3D 10 րոպեյվա ընթացքում

Ընդամենը 10 րոպեյվա ընթացքում այս տեսանյութը ցույ է տալիս, թե ինչպես է երեխան լույս աշխարհ գալիս. բեղմնավորումից մնչև ծնունդ։ Ի դեպ, ընդամենը 20 տարի առաջ մենք կարող էինք միայն երազել նման ֆիլմի մասին, քանի որ այն ժամանակ չկային այն տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս ստանալ արգանդի ներսի ուլտրաձայնային պատկերը։ Ահա թե ինչ հրաշալի ձևով է […]

Ինչպես կարելի է կանխել ուղեղի ծերացումը

Քենթուքիի համալսարանի գիտնականները պարզել են, որ կետոգենային դիետան բարելավում է ուղեղի աշխատանքը և նվազեցնում տարիքային նյարդաախտահարիչ հիվանդությունների զարգացման վտանգը։ Մկների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ նման սննդակարգը կարող է օգտակար լինել մարդկանց համար՝ տեղեկացնում է MedicalXpress-ը։ Հայտնի է, որ աղիքային միկրոֆլորան կարող է ազդել ուղեղի գործառույթների վրա։ Աղիքային մանրէները կարող են կլանել կամ […]

Ինչի մասին կարող է վկայել մատների երկարությունը

Կանայք, որոնց մատնեմատը ցուցամատից երկար է լինում, շատ հաճախ լեսբուհիներ են լինում՝ գրում է Daily Mail-ը։ Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ մատների երկարության տարբերությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը կարող են կապված լինել տեստոստերոնի ներարգանդային ազդեցության հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու սեռական կողմնորոշումը որոշվում է արգանդում և կախված է այն բանից, թե որքան արական հորմոն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված