26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավստրալուհին 111 մետրր բարձրությունից ընկել է կոկորդիլոսներով լի գետը և փրկվել

Ավստրալուհի Էռնի Լանգվորսին ողջ է մնացել Աֆրիկայում՝ Զամբիա և Զիմբաբվե երկրների միջև բանջի ջամփինգի անհաջող փորձից հետո. 111 մետր բարձրությամբ կամուրջից ցատկելու ժամանակ պարանը կտրվել է, և աղջիկն ընկել է կոկորդիլոսներով լի գետը:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ավստրալուհին իր հետ կատարվածը «հրաշք» է համարում, քանի որ հաջողացրել է «պրծնել» միայն կապտուկներով և վերքերով:

«Ինձ կարծես թե ծեծած լինեն… Այո, ես համոզված եմ, իրոք հրաշք է, որ ես փրկվել եմ»,- ավստրալական Channel 9 հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է 22-ամյա աղջիկը:

Հեռուստաալիքի եթերով ցուցադրվել են աղջկա մարմնի բազմաթիվ վերքերն ու կապտուկները և թռիչքի սիրողական կադրեր:

Գործակալությունը գրում է, որ ջրի տակ Լանգվորսին քանդել է ոտքերին կապված պարանը և լողալով հասել գետի ափ:

Դեպքից հետ Զամբիայի տեղեկատվության նախարարը, այնուամենայնիվ, փորձել է համոզել զբոսաշրջիկներին, որ բանջի ջամփինգն անվտանգ է: Նրա կարծիքով, թռիչքի ժամանակ ամբողջ պատասխանատվությունն այն կազմակերպողների վրա է:

«Ավելի քան 50 հազար զբոսաշրջիկներ 10 տարվա ընթացքում ամեն տարի այստեղ ցատկում են: Սա առաջին անգամ է, որ ես լսում եմ նման դեպքի մասին»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ