20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կինը 13 միլիոն դոլարը կտակել է իր կատվին

4-ամյա թափառող կատուն, որը գտնվել է Հռոմի փողոցներից մեկում, իր տիրոջ կողմից 13 միլիոն դոլար հարստություն է ժառանգել: Կատվի տերը իտալացի մեծահարուստի այրի է եղել:

Մարիա Ասունտան, ով մահացել է երկու շաբաթ առաջ, այդ հարստությունը կտակել է իր սիրելի Թոմասո կատվին: Կատվի ժառանգության մեջ մտնում է կանխիկ գումար, ինչպես նաև սեփականություններ՝ Հռոմում, Միլանում և հողատարածք՝ Կալաբրիայում:

ABC News-ը հայտնում է, որ դեռևս երկու տարի առաջ, երբ 94–ամյա այրու առողջական վիճակը սկսել է վատանալ, Ասունտան, ով երեխաներ չի ունեցել, սկսել է մտածել, թե ինչպես կարելի է իր մահվանից հետո ապահովել կատվին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ