30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի ԴԵՊ

Վոլոչկովան ծննդյան օրն առանց սիրելի Բասկովի է անցկացրել /ֆոտո/

Բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի ծննդյան տոնն այս տարի բավականին հագեցած է անցել: 37-ամյակի օրը հենց վաղ առավոտից պարուհին նվերներ եւ ծաղիկներ է ստացել, որոնց լուսանկարները նա տեղադրել է սոցցանցում: Նաստյայի երկրպագուներն այդ կերպ իմացել էին, որ մայրը նրան ակվամարինով մատանի է նվիրել:  Պարուհու միկրոբլոգը պարզապես հեղեղվել է շնորհավորանքներով եւ բարեմաղթանքներով: Զերծ չի մնացել նաեւ […]

Եվրատեսիլի մասնակցության նոր կարգ

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել Եվրատեսիլ 2013-ին Հայաստանի ներկայացուցչի վերաբերյալ: ”Սույն թվականի մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթը: Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր Հայաստանի մասնակցի ներքին ընտրության մասին: Հաշվի առնելով, մրցույթին մասնակցել ցանկացող հեղինակների զգալի թիվն ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում.Հնարավորություն ընձեռել […]

Ջեյ Լոն զվարճանում է Մայամիի գիշերային ակումբներում /ֆոտո/

“Ոսկե Գլոբուսի” մրցանակաբաշխությունից հետո դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հանգստի է մեկնել Մայամի` սիրելիի` Կասպեր Սմարթի եւ երեխաների հետ: Որպեսզի աստղը լիարժեք հանգստանա, նրա հետ մեկնել են նաեւ վստահելի ընկերուհիները: Նրանք մնացել են աղմկոտ եւ անհնազանդ երկվորյակներ Մաքսի եւ Էմմիի հետ, մինչ նրանց “աստղային” մայրիկը զվարճացել է զբոսանավի վրա, պարել գիշերային ակումբներում եւ մասնակցել ֆոտոսեսիաների: Ի ուրախություն […]

Հերթական խմբակային բռնաբարությունը Հնդկաստանում

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 6 տղամարդու, որոնք մեղադրվում են Օրիսա նահանգում 25-ամյա կնոջ խմբակային բռնաբարության մեջ, հաղորդում է “DNA”-ը: Ոստիկանության տվյաներով` նրանք հարձակվել են կնոջ եւ նրա ամուսնու վրա, երբ վերջիններս հիվանդանոց գնալիս  են եղել` զոհի եղբորը տեսակցության: Չարագործները կապել են ամուսնուն ծառից եւ նրա աչքի առջեւ բռնաբարել կնոջը: Վերջինս դիմել է ոստիկանություն: Հաջողվել է […]

Անդրեն ու Նազենին, Հայկոն ու Անահիտը … /ֆոտո/

Այսօր կարող ես գրկախառնվել նաեւ անծանոթների հետ. հունվարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Այնուամենայնիվ, տղաներին խորհուրդ է տրվում անծանոթ աղջիկներին գրկելուց առաջ հիշեցնել նրանց տոնի մասին` սպասվելիք ապտակներից խուսափելու համար : 1970-ական թվականներին որպես տոն ծնունդ առած գրկախառնությունների հեղինակներն են Արեւմտյան Եվրոպայի երիտասարդությունը, մեկ այլ աղբյուրի համաձայն էլ այն հիմնվել է Միացյալ Նահանգներում, սակայն տոնի […]

Եվրոպայում կնշեն պաղպաղակի օր

2013-ին ողջ Եվրոպայում կնշվի պաղպաղակի օր: Նման տոն նշելու որոշում է կայացվել իտալական Ռիմինիում անցկացվող Պաղպաղակի միջազգային սալոնում: Տոնը կկայանա մարտի 24-ին: Այդ օրը սրճարաններում կմատուցվեն տարբեր տեսակի պաղպաղակներ, այդ թվում` հատուկ այդ օրվա համար պատրաստված տեսակից, որը կկոչվի “Եվրոպայի երեւակայությունը”: Շոկոլադով եւ նուշով նոր տեսակի պաղպաղակի մեկ բաժինը կարժենա ընդամենը մեկ եվրո: Մարտի 24-ին […]

Երկրպագուները շնորհավորում են Հենրիխի ծննդյան տարեդարձը /վիդեո/

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դառնում է 24 տարեկան: Դեռ կեսգիշերին Մխիթարյանի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում բազմաթիվ շնորհավորանքներ էին տեղադրվել: Ֆուտբոլիստն իր տարեդարձը նշում է Դոնեցկում: Մեր հավաքականի կիսապաշտպանը բավական լավ է հանդես գալիս և Ուկրաինայի առաջնությունում, և հավաքականի հետ խաղերում, և Չեմպիոնների լիգայում: Նրա մասին արդեն ողջ Եվրոպան է խոսում: […]

Դոմինիկ Ստրոս-Կանի սեքսուալ զվարճանքները 1,5 մլն “գնահատվեցին”

ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը վճարել է հյուրանոցի աշխատակցուհի Նաֆիսատա Դիալոյին 1,5 մլն դոլար փոխհատուցումը, գրում է “Le Journal du Dimanche”-ը: Հենց այդքան գումարի դիմաց էր Դիալոն համաձայնել հրաժարվել Ստրոս-Կանի դեմ քաղաքացիական հայցից, ընդ որում` գումարի 30 տկոսոը Դիալոն վճարել է իր փաստաբաններին: Դիալոն եւ Ստրոս-Կանը համաձայնության էին եկել 2012-ի նոյեմբերին: Սկզբում խոսք էր գնում […]

Դեդ Հասանին Վրաստանում հուղարկավորել արգելել է Սաակաշվիլի՞ն /վիդեո/

Հունվարի 16-ին Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի հուղարկավորությունը շարունակվեց 3 օր, գրում է “Комсомольская правда”-ն: Հունվարի 18-ին հոգեհանգստի արարողություն տեղի ուենցավ Տրոեկուրովյան գերեզմանատանը, որտեղ Հասանին հրաժեշտ տալու էին եկել մի քանի հազար մարդ, այդ թվում`  հանցագործ աշխարհի ղեակավարներից: Արարողությունը գերեթ ողջ գիշեր շարունակվել է: Լրագրողներին եւ կողմնակի անձանց մուտքը գերեզմանտուն արգելված էր: Ուրբաթ օրը Ուսոյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված