15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վոլոչկովան ծննդյան օրն առանց սիրելի Բասկովի է անցկացրել /ֆոտո/

Բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի ծննդյան տոնն այս տարի բավականին հագեցած է անցել: 37-ամյակի օրը հենց վաղ առավոտից պարուհին նվերներ եւ ծաղիկներ է ստացել, որոնց լուսանկարները նա տեղադրել է սոցցանցում: Նաստյայի երկրպագուներն այդ կերպ իմացել էին, որ մայրը նրան ակվամարինով մատանի է նվիրել: 

Պարուհու միկրոբլոգը պարզապես հեղեղվել է շնորհավորանքներով եւ բարեմաղթանքներով: Զերծ չի մնացել նաեւ երգիչ Նիկոլայ Բասկովը, ում հետ Վոլոչկովան ռոմանտիկ հանգիստ անցկացրեց Մալդիվներում: Չնայած որ ծննդյան օրը նրանք միասին չեն անցկացրել, նրանց նամակագրությունը “Twitter”-ում բավականին խոսուն է եղել:

Բասկովը գրել է. “Ծնունդդ շնորհավոր, սիրելիս, նվերներն ու շնորհավորանքները` հանդիպման ժամանակ”: Ի պատասխան Նաստյան գրել է. “Սիրելի Կոլյա, դու արդեն քո սերն ես ինձ նվիրել: Շատ եմ գնահատում քեզ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ