09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի ԴԵՊ

Ո՞ւմից կախված կլինի այսուհետ Աննա Հակոբյանի տեսքը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 25-ին այցելել է հայկական արտադրության MADE Fashion corner խանութ և կատարել մի շարք գնումներ: Խանութի հիմնադիրներն են չորս հայ դիզայներներ՝ Արևիկ Սիմոնյանը՝ «Kivera Naynomis» բրենդով, Արամ Նիկոլյանը՝ «Nikolyan» բրենդով, Ֆաինա Հարությունյանը՝ «FAINA» բրենդով և Միկա Դանիելյանը՝ […]

Ուշագնաց է եղել ուղիղ եթերում /տեսանյութ/

Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի բրազիլացի վոլեյբոլիստուհի Ժակլին Կարվալյոն ուշագնաց է եղել ուղիղ եթերում։ Բրազիլիայի Սուպեր լիգայի ընթացքում, լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ վերջինս ուշագնաց է եղել։ Տեսանյութը՝ այստեղ

Ա՜յ քեզ բուղա», – չդիմացավ անցորդներից մեկը: Ռեփեր Թիմաթին Հայաստանում է /տեսանյութ/

Ռուսաստանցի ռեփեր Թիմաթին Հայաստանում է։ Մոտ մեկ ժամ նկարահանող խումբն աշխատել է Երևանի փողոցներից մեկում։ Ռեստորանի մոտ, որտեղ ենթադրաբար նկարելու են տեսահոլովակը, բազմաթիվ պարապ-սարապ մարդիկ են հավաքվել։ Նրանք քչփչում էին ու փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իրենց վրա հատուկ ուշադրություն էին գրավում արտիստի թիկնապահները, որոնք աչքի էին ընկնում նույնիսկ հյուսիսային ժողովուրդների համար իրենց ոչ […]

Հերթը հասավ Սիրուշոյին

Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ կալանավորված Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների ֆինանսական «մութ» գործարքների շուրջ քննարկումներին զուգահեռ հասունանում է նոր թեմա: Այս անգամ խոսքը վերաբերում է Սիրուշոյի համերգային գործունեությանը: Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները արդեն իսկ այս ուղղությամբ գործողություններ են իրականացրել, որոնք կրում են շարունակական բնույթ։ Պաշտոնապես սույն տեղեկությունները չեն հաստատվում, քանի որ […]

Արթուր Աբրահամի ամուսնալուծության մասին լուրը հանգուցալուծվում է

Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է։ Վերջերս նրան նկատել են Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում՝ իրենից տարիքով մեծ գերմանուհու հետ։ Արթուր Աբրահամի (անձնագրով՝ Ավետիք Աբրահամյան) անձնական կյանքի, նրա ամուսնալուծության մասին լուրերը պարբերաբար տարածվում են, իսկ նրա մամուլի քարտուղարը պարբերաբար հերքում է դրանք, թե լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Հրապարակը» «Դատալեքս» որոնողական համակարգում անվանի մարզիկի ամուսնալուծության հետ կապված […]

«Սպիտակցի Հայկոյին» մեղադրանք է առաջադրվել

 2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի գործով մեղադրանք է առաջադրվել հայտնի երգիչ Հայկարամ Ղևոնդյանին, ով ավելի հայտնի է «Սպիտակցի Հայկո» անունով: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:    

Արա Նաջարյանն ընտրվեց Գլենդելի քաղաքապետ

ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Արա Նաջարյանը չորրորդ անգամ ընտրվել է Գլենդել քաղաքի քաղաքապետ: Այս մասին հայտնում է myglendalecitynews.org կայքը: Նաջարյանն առաջին անգամ ընտրվել էր 2005 թվականի ապրիլին: Նշենք, որ Արա Նաջարյանը փոխարինելու է Զարեհ Սինանյանին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի