«Սպիտակցի Հայկոյին» մեղադրանք է առաջադրվել
2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի գործով մեղադրանք է առաջադրվել հայտնի երգիչ Հայկարամ Ղևոնդյանին, ով ավելի հայտնի է «Սպիտակցի Հայկո» անունով: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: