22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կանացի 5 սխալներ, որոնք կարող են քայքայել ընտանիքը

Ցանկացած կին, ասելով “այո”, հույս է ունենում ողջ կյանքն անցկացնել սիրելիի հետ: Սակայն նույնիսկ ամենախելացի եւ հեռատես կանանց չի հաջողվում խուսափել տարածված սխալներից, որոնց պատճառով կարող են քանդվել ամենաամուր ամուսնական կապերը:

Կանանց ամենաշատ հանդիպող սխալը հույս ունենալն է, որ կողակցին կարելի է փոխել: Ցավոք, հիմնականում դա անհնար է: Իսկ կանանց մշտական փորձերը` ինչ-որ ի կերպ փոխելու սիրելիին, ավարտվում են տղամարդու նյարդայնածությամբ եւ նա, ի վերջո, որոշում է ազատվել “դաստիարակչուհուց”:

2-րդ տարածված սխալը ընտանիքում առաջնորդի դերի համար մրցակցությունն է: Մրցույթի մեջ մտնելու փոխարեն հարկավոր է ստեղծել գործընկերային հարաբերություններ, որոնք միշտ պատրաստ են աջակցել միմյանց:

3-րդ սխալը մշտական քննադատություններն են: Ոչ մի տղամարդ չի դիմանա մշտական նախատինքներին, իր արարքների թերագնահատումներին:  Իհարկե, կարելի է արտահայտել դժգոհությունը, սակայն ոչ մի դեպքում հրապարակային, քանի որ շատ տղամարդկանց մոտ ինքնասիրությունը շուտ է խոցվում:

4-րդ սխալը նյութական աժեքները գերադասելն է: Իհարկե, տղամարդիկ պետք է լինեն “որսորդը” եւ նյութական կողմն ապահովողը, սակայն նրանք վիրավորվում են, երբ իրենց մասին կարծիք են կազմում` ըստ գրպանի պարունակության:

5-րդ տարածված սխալը ամուսինների միջեւ ընդհանուր հետաքրքրությունների բացակայությունն է: Տղամարդկանց համար հաճախ  ձանձրալի է լինում լսել ընկերուհիների, շոփինգի եւ այլ կանացի հետաքրքրությունների մասին, այդ պատճառով էլ ընդհանուր հոբբի ունենալը երկարակյաց ընտանիքի գրավականն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ