13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լավագույն քաղաքը տղամարդկանց համար

“AskMen” հայտնի ամսագիրը կազմել է տղամարդկանց համար լավագույն քաղաքների ցանկը: Աշխարհի 29 քաղաքներ հայտնվել են լավագույնների ցանկում` հետեւյալ չափանիշներով` գիշերային կյանքի հետաքրքրությունը, ակումբների եւ բարերի առաջարկները, սպորտային զվարճանքները եւ, իհարկե, աղջիկները:

Առաջին տեղում է հայտնվել Լոնդոնը: Այս տարի Միացյալ Թագավորության մայրաքաղաքն իսկական սպորտային կենտրոնի է վերածվել, քանի որ հենց այնտեղ են անցկացվելու 2012-ի ամառային Օլիմպիական խաղերը: Այս քաղաքի գրավչություններից են նաեւ նորաձեւությունը եւ սնունդը: Չնայած աղյուսակը կազմողները հաշվի չեն առել մի կարեւոր հանգամանք` խաղերից առաջ բրիտանական մայրաքաղաքում կտրուկ թանկացել են բնակարանները եւ հյուրանոցային համարները:

2-րդ տեղում է իսկական արկածների քաղաք Մումբային: 3-րդը Ռիո-դե-Ժանեյրոն է, որը շուտով կդառնա ամենաշատ այցելվող քաղաքը, քանի որ այնտեղ են անցկացվելու 2014-ի Ֆուտբոլի աշխարհի  առաջնությունը եւ 2016-ի ամառային Օլիմպիական խաղերը:

4-րդ տեղում հայտնված Վաշինգտոնը  դուր կգա այն տղամարդկանց, ովքեր քաղաքականությամբ են հետաքրքրվում, իսկ 5-րդ տեղում հայտնված Շանհայը զվարճանք է խոստանում թե գիշերը, թե ցերեկը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ