31 Մայիսի, Saturday, 2025
KFC

Արթուր Աբրահամի ամուսնալուծության մասին լուրը հանգուցալուծվում է

Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է։ Վերջերս նրան նկատել են Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում՝ իրենից տարիքով մեծ գերմանուհու հետ։ Արթուր Աբրահամի (անձնագրով՝ Ավետիք Աբրահամյան) անձնական կյանքի, նրա ամուսնալուծության մասին լուրերը պարբերաբար տարածվում են, իսկ նրա մամուլի քարտուղարը պարբերաբար հերքում է դրանք, թե լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Հրապարակը» «Դատալեքս» որոնողական համակարգում անվանի մարզիկի ամուսնալուծության հետ կապված դատարանի վճիռ է գտել։

Ըստ դատական տեղեկատուի, 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Երեւանի դատավոր Կուբատյանը վճիռ է կայացրել, որով բավարարել է Մերի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Աբրահամյանի՝ լուծելով նրանց ամուսնությունը։ Մերին եւ Արթուրն ունեն մեկ որդի, որի համար ընտրել են Արթուրի հոր անունը՝ Գրիգոր։ Նա երեք տարեկան է։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ