23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞ւմից կախված կլինի այսուհետ Աննա Հակոբյանի տեսքը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 25-ին այցելել է հայկական արտադրության MADE Fashion corner խանութ և կատարել մի շարք գնումներ: Խանութի հիմնադիրներն են չորս հայ դիզայներներ՝ Արևիկ Սիմոնյանը՝ «Kivera Naynomis» բրենդով, Արամ Նիկոլյանը՝ «Nikolyan» բրենդով, Ֆաինա Հարությունյանը՝ «FAINA» բրենդով և Միկա Դանիելյանը՝ «Harmony» բրենդով: Խանութը հարթակ է հանդիսանում ևս 30 հայ դիզայներների համար, որոնք ներկայացնում են իրենց հավաքածուները: Աննա Հակոբյանը նշել է, որ այսուհետ  թե´ առօրյա հագուստը և թե´ պաշտոնական-արարողակարգային հագուստը գնելու է բացառապես հայ դիզայներների արտադրանքը ներկայացնող խանութներից:

Արամ Նիկոլյանի հետ զրույցում Աննա Հակոբյանն ասել է.

«Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում, կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ: Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռքբերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում: Եվ որքան մեր դիզայներները կզարգացնեն ու կկատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»՝ խնդրելով Արամ Նիկոլյանին այս խոսքերը փոխանցել Հայաստանում աշխատող բոլոր հագուստ մոդելավորող դիզայներներին:

Աննա-Հակոբյան.-Այսուհետ-կրելու-եմ-բացառապես-հայ-դիզայներների-արտադրանքը-1 Աննա-Հակոբյան.-Այսուհետ-կրելու-եմ-բացառապես-հայ-դիզայներների-արտադրանքը-2-1024x683 Աննա-Հակոբյան.-Այսուհետ-կրելու-եմ-բացառապես-հայ-դիզայներների-արտադրանքը-3-1024x683

Արամ Նիկոլյանն էլ նշել է, որ նման քայլը մոտիվացնող է և պարտավորեցնող: Ապրիլի 27-ին Երևանում կվերաբացվի 5concept խանութը: Խանութի հիմնադիրներն են NAGHASH, LOOM WEAVING, Նելլի Սերոբյան, Z.G.EST, Petoor բրենդները: Խանութում ներկայացված կլինեն մոտ 70 հայ դիզայներների ստեղծած հագուստները: Աննա Հակոբյանը գնումները կշարունակի այստեղ:

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ