Ա՜յ քեզ բուղա», – չդիմացավ անցորդներից մեկը: Ռեփեր Թիմաթին Հայաստանում է /տեսանյութ/
Ռուսաստանցի ռեփեր Թիմաթին Հայաստանում է։ Մոտ մեկ ժամ նկարահանող խումբն աշխատել է Երևանի փողոցներից մեկում։ Ռեստորանի մոտ, որտեղ ենթադրաբար նկարելու են տեսահոլովակը, բազմաթիվ պարապ-սարապ մարդիկ են հավաքվել։
Նրանք քչփչում էին ու փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իրենց վրա հատուկ ուշադրություն էին գրավում արտիստի թիկնապահները, որոնք աչքի էին ընկնում նույնիսկ հյուսիսային ժողովուրդների համար իրենց ոչ ստանդարտ հասակով և, պետք է ենթադրել, ահռելի ուժով ։
«Ա՜յ քեզ բուղա», – չդիմացավ անցորդներից մեկը։
Որոշ տվյալներով` ռեփերը Հայաստանում տեսահոլովակ է նկարում։ Ցավոք, նա հրաժարվեց պատասխանել հարցերին, և այլևս ոչինչ չհաջողվեց իմանալ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թիմաթին իր «Black Star Burger» ցանցի ռեստորան է բացում Երևանի սրտում։ Ռեստորանի տեխնիկական բացումը նախատեսված է մայիսի սկզբին, սակայն ռեփերի ու նրա թիմի որոշ անդամների մասնակցությամբ մեծ բացումն ավելի ուշ է նախատեսված։
Ռեփեր Թիմաթին
Բուրգերները վաճառվելու են նույն գնով, ինչ Ռուսաստանում` 50 ցենտից մինչև 15 դոլար, իսկ հիմնական բաղադրիչը` մարմարե տավարի միսը, առաքվելու է ցանցով։
Աղբյուր՝ armeniasputnik.am