17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

”Մխիթարյանը կարող է հիանալի խաղալ փլեյմեյքերի դիրքում”.Վացկե

Դորտմունդի ”Բորուսսիայի” գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն խոսել է ”Մանչեսթեր Յունայթեդի” կիսապաշտպան Սինձի Կագավայի ”Բորուսիա” հնարավոր տեղափոխությանը: ”10 համարի դիրքում մենք ունենք Մարկո Ռոյս, ում խաղի մասին խոսում են բոլորը: Մենք ունենք նաեւ Հենրիխ Մխիթարյան, ով եւս կարող է հիանալի խաղալ այդ դիրքում: Ի՞նչ իմաստ ունի այդ դիրքում եւս մեկ ֆուտբոլիստ ունենալը”,- նշել է Վացկեն:

Чемпионат. Յուրա Մովսիսյանի գոլն ընդգրկվել է լավագույն գոլերի հնգյակում/վիդեո/

Чемпионат.com-ը կազմել է Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակը: Հնգյակը եզրափակել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլը ”Տոմի” դարպասը:

RuhrNachrichten.”Մխիթարյանն ավելի է բարելավում իր խաղը”

RuhrNachrichten.de-ն անդրադարձել է ”Բորուսիա”-”Հոֆենհայմ” խաղին, որում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ: ”Դորտմունդի ”Բորուսիան” 3-2 հաշվով հաղթեց ”Հոֆենհայմին”: Գոլերից ամենագեղեցիկը գրանցվեց 31-րդ րոպեին։ Այն եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը։ Վինգերն աստիճանաբար բարելավում է իր խաղը, սակայն կկարողանա՞  պահպանել առաջընթացը։ ”Գրոհն այնպիսին էր, որ ես կարող էի միայն գլխով հարվածել”-ասել է Մխիթարյանը։ Հայ կիսապաշտպանը ակնարկել է, […]

Արզումանյանը բաց կթողնի Մինասյանի թիմի դեմ հանդիպումը

Հայաստանի հավաքականի եւ ՛՛Ակտոբեի՛՛ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ղազախստանի առաջնության 10-րդ տուր ՛՛Տոբոլի՛՛ հետ հանդիպումը: Sports.kz-ն հայտնում է, որ պաշտպանը վաղուց ծնկի հատվածում ուներ ցավեր, սակայն խաղադաշտ էր դուրս գալիս՝ սրսկվելով ցավազրկող: ՛՛Տոբոլ՛՛-՛՛Ակտոբե՛՛ հանդիպումը կկայանա մայիսի 6-ին: Հիշեցնենք, որ ՛՛Տոբոլը՛՛ գլխավորում է  Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնների թվում է/վիդեո/

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի լավագույն գոլերը: Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ՛՛Հոֆենհայմի՛՛ դարպասն ուղարկած գոլը լավագույնների թվում է:

Արթուր Աբրահամը խոստովանել է, որ մենամարտում էր միայն մեկ ձեռքով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չեռնոգորցի Նիկոլա Սեկլոցայի հետ մենամարտել է մեկ ձեռքով: Այս մասին մենամարտից հետո հայտարարել է հայազգի բռնցքամարտիկը: ”Ես չեմ ցանկանում արդարանալ, բայց ստիպված էի մենամարտել միայն ձախ ձեռքով: Աջ ձեռքիս մատերը կոտրվել էին դեռ նախորդ մենամարտում: Մարզումների ժամանակ շատ էի աշխատում ձախ ձեռքի հարվածների վրա”,-AP-ն մեջբերում Աբրահամի խոսքերը: […]

Չերվիչենկո.”Եթե չլիներ Մովսիսյանը, ”Սպարտակը” կպայքարեր Պրեմիեր լիգայում մնալու համար”

Մոսկվայի ”Սպարտակի” նախկին սեփականատեր Անդրեյ Չերվիչենկոն ”Տոմ” դեմ խաղից հետո խոսել է ”Սպարտակի” լեգիոներների մասին` գովեստի խոսքեր հղելով միայն Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հասցեին: ”Մովսիսյանը այն ֆուտբոլիստների թվում չէ, որոնց քննադատում եմ։ Նա այն քչերից է, ով պայքարում է, փորձում է օգուտ տալ։ Եթե հիշեք, թե որքան վճռորոշ գոլեր է նա հեղինակել, կհասկանաք, որ […]

Կառլեն Մկրտչյանը մասնակցեց ”Անժիի” հաղթական խաղին/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Մախաչակալայի ”Անժին” սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Գրոզնիի ”Թերեքին”: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ դուրս եկավ 53-րդ րոպեին:  Նշենք, որ Մկրտչյանը բաց էր թողել ”Անժիի” մի քանի հանդիպում վնասվածքի պատճառով: ”Անժին” շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի