Թուրքական ակումբը ցանկանում է ձեռք բերել Արաս Օզբիլիսին

Թուրքական ”Ֆեներբախչե” ֆուտբոլային ակումբը ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին: Բացի Օզբիլիսից, թուրքական ակումբը մտադիր է ձեռք բերել ”Սպարտակի” եւս մեկ ֆուտբոլիստի` պաշտպան Սերդար Տասկիին: Այս մասին հաղորդում են Milliyet-ը եւ Eurosport-ի թուրքական ծառայությունը: Նշենք, նախկինում եւս ”Ֆեներբախչեն” հետաքրքրություն է ցուցաբերել Արաս Օզբիլիսի նկատմամբ: