”Պետք է խաղանք առանց բարդույթների եւ օգտագործենք մեր հնարավորությունները”.Շալլանդ
Շվեյցարական L’illustre-ն ներկայացրել է հոդված, որում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդը ներկայացնում է, թե ինչու որոշեց գլխավորել մեր ընտրանին եւ ինչ ակնկալիքներով է մոտենում հավաքականում իր աշխատանքին:
”Քանի որ ինձ հետ է կինս, քանի որ ակումբում աշխատելն այլեւս ինձ չի հետաքրքրում, քանիի որ ես զգացի, որ հայկական ֆուտբոլի ղեկավարությունն ինձ ցանկանում էր տեսնել այդ դերում, քանի որ 2 տարի անց Ֆրանսիայում պահեստայինների նստարանում ինձ տեսնելու գաղափարն ինձ գրավում է:
Այս փորձը կարող է շատ կարճ տեւել, բայց կարող է լինել նաեւ հակառակը: Հայաստանը մեծ ֆուտբոլային տերություն չէ, բայց ես հավատում եմ հավաքականի ներուժին: Հանգիստ երկիր է, մարդիկ ընկերասեր են, շփվող, ուշադիր, հիանալի աշխատանքային պայմաններ են:
Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում վաստակեց 13 միավոր, 4-0 հաշվով հաղթեց Դանիային, Պրահայում հաղթեց Չեխիային, ոչ-ոքի խաղաց Իտալիայի հետ: Մենք կորցնելու բան չունենք: Հայաստանի հավաքականը ֆավորիտ չէ խմբում. պետք է խաղանք համարձակ ու առանց բարդույթների եւ օգտագործենք մեր հնարավորությունները”,- նշել է Շալլանդը: