Վարդան Մինասյանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում
Ղազախական Sports.kz եւ Vesti.kz կայքերը Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին ընդգրկել են Ղազախստանի առաջնության 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ ”Տոբոլը” 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:
”Մասնագետը նոր միայն շոշափում է թիմի հետ հատման կետերը, բայց արդեն երկու բաստիոն է նվաճել՝ վաստակելով վեց արժեքավոր միավորներ: Դժվար է ասել, որ հորիզոնականը կզբաղեցնի Կոտանայը ներկայացնող թիմը, բայց այն, որ ի դեմս Մինասյանի` թիմը գերազանց մարզիչ է ձեռք բերել, անվիճելի է: Դեռ 2 տուր առաջ ”Տոբոլ”-”Ակտոբե” հանդիպման սպասումն այնքան գրավիչ չէր, որքան այժմ: Մինասյանի ջանքերի շնորհիվ, Կոստանայում կայանալիք հանդիպումը հեշտ զբոսանք չի լինի գործող չեմպիոնի համար”,- գրում է Vesti.kz-ն:
”Հայ մասնագետը դեռ պահպանում է իր բավական բարձր համբավը Ղազախստանում: Նրա գլխավորությամբ Կոստանայի թիմը երկու հաղթանակ է տարել: Բացի այդ, Պավլոդարում խոշոր հաշվով հաղթանակը կատակ բան չէ…”,- նշում է Sports.kz-ն: