17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

”Հուսով եմ` հաջորդ մրցաշրջանում ավելի լավ կխաղամ”.Մխիթարյան

Բունդեսլիգայի 33-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” 3:2 հաշվով հաղթել էր ”Հոֆենհայմին”: Դորտմունցիներից գոլի հեղինակ էր դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ”Սա գլխով իմ առաջին գոլն էր ”Բորուսիայում”: Այդ պահին պարտավոր էի հարվածել գլխով: Խաղային նոր դիրքում ստանում եմ ավելի շատ ազատ տարածություն: Մրցաշրջանի սկզբում շատ բան չէր ստացվում: Հուսով եմ՝ գալիք մրցաշրջանում կխաղամ ավելի լավ”, […]

Վարդան Մինասյանը տուգանվել է 150 հազար տենգեով

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով 2 շաբաթ առաջ գլխավորեց ղազախական ”Տոբոլը”, տուգանվել է կարգապահական կոմիտեի կողմից: Sports.kz-ն հայտնում է, որ Ղազախստանի առաջնության 9-րդ տուրի ”Իրտիշի” դեմ խաղի ժամանակ տեխնիկական գոտուց դուրս գալու համար Մինասյանը տուգանվել է 150 000 տենգեով: Հիշեցնենք, որ Մինասյանի գլխավորությամբ ”Տոբոլը” տարել է 2 հաղթանակ:

Արթուր Աբրահամի մրցակցի մարզիչը վիրավորում է ռուս մրցավարին/վիդեո/

Sportbox.ru-ն ներկայացրել է տեսանյութ, որում չեռնոգորցի բռնցքամարտիկ Նիկոլա Սեկլոցայի մարզիչ Միլովոյե Բասիչը պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի դեմ մենամարտից հետո իր դժգոհությունն է հայտնում ռուս մրցավար Վիկտոր Պանինին, ով առավելություն էր տվել Աբրահամին` 119-110 միավորներով: Ռինգում եւ ռինգի մոտ գտնվող չեռնոգորիցիները վիրավորական խոսքեր են ուղղել Պանինին: Նրանք բղավել են.”Դու […]

Աբրահամը հաղթեց մրցակցին եւ պաշտպանեց չեմպիոնական գոտին/վիդեո/

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) Բեռլինում մրցեց Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցայի (26-2, 8 նոկաուտ) հետ: Աբրահամը հաղթեց մրցակցին մրցավարների միաձայն որոշմամբ`116-113, 116-112, 119-110, եւ պաշտպանեց չեմպիոնական գոտին: Մրցամարտն անցկացվեց Բեռլինում: Նշենք, որ մենամարտին ներկա էր Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի պատվիրակությունը, իսկ ”Վիտամին” ակումբի անդամ Գարիկ Պապոյանը […]

Հենրիխ Մխիթարյանի գոլն օգնում է ”Բորուսիային” հաղթանակ տոնել/վիդեո/

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց ”Հոֆենհայմին”: Դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում: Առաջինը հաջողության հասավ ”Հոֆենհայմը”. աչքի ընկավ Ֆիրմինոն: 29-րդ րոպեին Գրոսկրոյցը հավասարեցրեց հաշիվը, իսկ 2 րոպե անց ”Բորուսիային” առաջ մղեց Մխիթարյանը: 34-րդ րոպեին հաշիվը 3-1 դարձրեց Պիշչեկը: ”Հոֆենհայմը” Զյուլեի ջանքերով […]

Հենրիխ Մխիթարյանի գոլն առաջ է մղում ”Բորուսիային”/վիդեո/

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” սեփական հարկի տակ ընդունել է ”Հոֆենհայմին”: Դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում: Առաջինը հաջողության հասավ ”Հոֆենհայմը”. աչքի ընկավ Ֆիրմինոն: 29-րդ րոպեին Գրոսկրոյցը հավասարեցրեց հաշիվը: Իսկ 2 րոպե անց գլխի հարվածով ”Բորուսիային” առաջ մղեց Մխիթարյանը: 34-րդ րոպեին հաշիվը 3-1 դարձրեց Պիշչեկը:

”Սպարտակի” երկրպագուները ետ են շպրտել Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը/ֆոտո/

Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի ”Տոմ”-”Սպարտակ” հանդիպումից հետո մոսկովյան թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը մարզաշապիկը նետել է ”Սպարտակի” երկրպագուների սեկտոր: Երկրպագուները, սակայն, այն հետ են շպրտել դեպի խաղադաշտ` դժգոհությունը հայտնելով ակումբին վատ ելությների համար: Հիշեցնենք, որ այսօր կայացած խաղում ”Սպարտակը” պարտվել էր 1-2 հաշվով, իսկ Մովսիսյանը դարձել էր իր թիմի միակ գոլի հեղինակը:

Մովսիսյանի հիանալի գոլը չփրկեց ”Սպարտակին” պարտությունից/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում ”Սպարտակը”  հյուրընկալվել էր ”Տոմին”: Հյուրերի մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը: Մոսկովյան ակումբը կրեց հերթական պարտությունը: Դաշտի տերերը գոլի հեղինակ դարձան 53-րդ եւ 61-րդ րոպեներին: Յուրա Մովսիսյանը կրճատեց հաշվի տարբերությունը 85-րդ րոպեին, սակայն դա չբավարարեց պարտությունից խուսափելու համար: ”Սպարտակը” զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Արթուր Աբրահամի հաղթանակը կասկած չի հարուցում

Այսօր Բեռլինում հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) մրցելու է Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցայի (26-1, 8 նոկաուտ) հետ: Բուքմեյքերները չեն կասկածում Արթուր Աբրահամի հաղթանակին: Հայ բռնցքամարտիկի հաղթանակի համար սահմանվել է 1.05 գործակից, իսկ Սյեկլոցայի հաղթանակի համար` 7.00 գործակից: Մենամարտը ժամը 00.55-ին ուղիղ եթերում կցուցադրի Հայաստանի հանրային հեռուստաընկերություը:

Լեւոն Հայրապետյանը նորամուտը նշեց ”Պրիբրամի” կազմում

Չեխիայի առաջնության 27-րդ տուրում ”Պրիբրամը”, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվեց ”Սլավիային”: Լեւոն Հայրապետյանը թիմի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 75-րդ րոպեին: Նշենք, որ սա իր առաջին խաղն էր չեխական ակումբի կազմում: Մինչ այս Հայրապետյանն ապաքինվում էր վնասվածքից: ”Պրիբրամը” գտնվում է մրցաշային աղյուսակի 12-րդ հորիզոնականում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի