13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

ՖԻԴԵ-ի դասակարգմամբ Լեւոն Արոնյանն աշխարհում երկրորդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի գրոսմայստերի դասակարգման ամենամսյա ցուցակը: Այն շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը (2882): Հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երկրորդ տեղում է: Նրա վարկանիշն ավելացել է երեքով՝ հասնելով 2815 միավորի: Հիշեցնենք, որ նախորդ ամսում Արոնյանը կորցրել էր 18 միավոր: Լավագույն եռյակում է նաեւ ռուս Ալեքսանդր Գրիշչուկը: 100 լավագույն գրոսմայստերների թվում են Հայաստանի […]

Հայ պատանի ծանրորդները մեդալներ են նվաճում Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն արդեն նվաճել է 2 մեդալ: 50 կգ քաշային կարգում Մարզպետ Մինասյանը երկամարտում (197 կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն: 56 կգ քաշային կարգում Լեւոն Մանուկյանը երկամարտում (214 կգ) արդյունքով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Հայաստանը Եվրոպայի պատանեկան առաջնությունում ներկայացնում է 16 մարզիկ:

”Շիրակի” ֆուտբոլիստները եւս աջակցեցին Դանի Ալվեսին/ֆոտո/

Գյումրիի ”Շիրակ” ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը 2 լուսանկար է հրապարակել, որտեղ թիմի ֆուտբոլիստները լուսանկարվել են բանաններով՝ մասնակցելով համաշխարահային ֆլեշմոբին` ի աջակցություն Դանի Ալվեսին: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում ”Վիլյառեալ”-”Բարսելոնա” խաղում Դանիել Ալվեսի ուղղությամբ երկրպագուներից մեկը բանան էր նետել, որից հետո բրազիլացի ֆուտբոլիստը վերցրել եւ կերել էր այն: Այս դեպքից հետո տարբեր երկրներում հանդես եկող […]

”Ատլետիկոն” դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ/վիդեո/

Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն իսպանական 2 ակումբներ` ”Ռեալը” եւ ”Ատլետիկոն”: ”Ատլետիկոն” Լոնդոնում հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության հասավ ”Չելսիի” նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ: Գոլերի հեղինակ դարձան Տոռեսը, Ադրիան Լոպեսը, Դիեգո Կոստան եւ Արդա Թուրանը: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով: Հիշեցնենք, որ երեկ ”Ռեալը” հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց ”Բավարիային” անցավ եզրափակիչ: Այսպիսով, Չեմպիոնների լիգայի […]

Ռուս մոդելներն ընդհատել են ակումբի մարզումը/ֆոտո/

Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկոց ”Սիբիր” ակումբի մարզման ժամանակ 10 երկրպագուհիներ մարզաբազա են ներխուժել` կրելով լողազգեստ: Onedevesion-ը հայտնում է, որ այս կերպ նրանք պահանջել են վերադարձնել ակումբից հեռացած հովանավորներից Նիկոլայ Սկորոխոդովին:

Դանի Ալվեսի վրա բանան նետած երկրպագուն ձերբակալվել է

Իսպանայի ոստիկանությունը ձերբակալել է երկրպագուին, ով երկրի առաջնության 35-րդ տուրում ”Վիլյառեալ” –”Բարսելոնա” (2-3) հանդիպման ժամանակ բանան էր նետել խաղադաշտ: ”Բարսելոնայի” պաշտպան Դանի Ալվեշը, պատասխանելով այդ քայլին, վերցրել եւ կերել էր այն:  ”Վիլյառեալի” ղեկավարությունը զրկել է երկրպագուին ակումբի անդամակցությունից եւ արգելել այցելել ”Էլ Մադրիգալ” մարզադաշտ: Նշենք, որ բազմաթիվ ֆուտբոլիստներ իրենց աջակցությունն են հայտնել Ալվեսին, որոնց թվում նաեւ Լեւոն Պաչաջյանն […]

Հայաստան-Ալժիր հանդիպման տոմսերը` 28-213 եվրո

Ապրիլի 30-ին մեկնարկել է մայիսի 31-ին շվեյցարական Սիոն քաղաքում կայանալիք Ալժիր – Հայաստան ընկերական հանդիպման տոսմերի վաճառքը: Ticketportal-ից տեղեկանում ենք, որ տոմսերի արժեքն է 34-260 շվեյցարական ֆրանկ: Fnactickets-ը հայտնում է, որ տոմսերի արժեքն է 28-213 եվրո: Հանդիպման սկիզբը Երևանի ժամանակով 20:00-ին է: 

”Սպարտակի” ֆանատները 1 ժամ զրուցել են ակումբի ֆուտբոլիստների հետ/ֆոտո/

Մոսկվայի ”Սպարտակի” երկրպագուները ներկա են եղել ապրիլի 30-ին կայացած թիմի մարզմանը: Ակումբի վերջին արդյունքներից դժգոհ երկրպագուների եւ ֆուտբոլիստների միջեւ զրույցը տեւել է մոտ մեկ ժամ: Մարզվող ֆուտբոլիստների թվում էին Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը: Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրից հետո ”Սպարտակը” 44 միավորով 5-րդ հորիզոնականում է։

Լեւոն Պաչաջյանը թիմակիցների հետ աջակցել է Դանի Ալվեսին/ֆոտո/

Շվեդիայի ”Ասիրիսկայի” ֆուտբոլիստները որոշել են իրենց աջակցությունը հայտնել ”Բարսելոնայի” պաշտպան Դանի Ալվեսին` լուսանկարվելով բանան ուտելիս: Հիշեցնեք, որ ”Բարսելոնայի” հանդիպման ժամանակ Ալվեսի ուղղությամբ երկրպագուները բանան էին նետել, իսկ ֆուտբոլիստը վերցրել էր այն եւ կերել:

”Միկայի” ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել ”Հոֆենհայմի” հետ

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը գերմանական ”Հոֆենհայմում” փորձաշրջան անցնելուց հետո պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ: Transfermarkt.de-ն հայտնում է, որ Երեւանի ”Միկայի” դպրոցի սանը 2 տարվա պայմանագիր է կնքել ”Հոֆենհայմի” հետ: 16-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա գերմանական ակումբի պատանեկան թիմում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի