17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Վարդան Մինասյան.”Հնարավոր չէ միանգամից ամեն ինչ փոխել”

Ղազախական ”Տոբոլի” պաշտոնական կայքը ներկայացրել ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքերն ”Ակտոբեից” կրած պարտությունից հետո. ”Առաջին հերթին, ”Ակտոբեին” շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Մենք խաղում էինք որակյալ, կազմակերպված եւ խաղակցված թիմի դեմ: Միգուցե, արդյունքը համապատասխանում է խաղին: Ես ընդամենը 14 օր է, ինչ թիմում եմ: Մենք ունենք թույլ կողմեր, բայց ես դրանց մասին չեմ խոսի. դրանց […]

Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի մ. 19 տարեկանների գլխավոր մարզիչ

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Երեւանի ”Փյունիկի” գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: ՀՖՖ պաշտոնական կայքը հիշեցնում է, որ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսի 13-ին եւ 15-ին Երեւանում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, ընկերական հանդիպումներ է անցկացնելու Լեհաստանի  մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ:

Աբրահամի պարտված մրցակիցը գտնում է, որ մրցավարը պետք է օգներ իրեն

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի կողմից պարտություն կրած չեռնոգորցի բռնցքամարտիկ Նիկոլա Սյեկլոցան դժգոհ է իր ելույթից: ”Ես երջանիկ կլինեի միայն այն դեպքում, եթե հաղթեի, չէ որ հենց դրա հետեւից էի եկել: Ես վատ հանդես չեկա, սակայն մշտապես մտածում էի հարձակման մասին` մոռանալով պաշտպանության մասին: Ես փորձում էի ստիպել Աբրահամին աշխատել եւ բացվել ու չէի […]

Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առաջին պարտությունը կրեց

Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում Վարդան Մինասյանի գլխավորած ”Տոբոլը” սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց երկրի գործող չեմպիոն ”Ակտոբեին”: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին փոխարինման դուրս եկավ 85-րդ րոպեին, իսկ վնասվածքից ապաքինվող Ռոբերտ Արզումանյանը չմասնակցեց հանդիպմանը: Նշենք, որ պարտությունն առաջինն էր Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզչի համար Ղազախստանի առաջնությունում: Մեկնարկային 2 խաղերում Մինասյանի թիմը հաղթել էր: […]

Յուրա Մովսիսյանը հաջողություն է մաղթել Արամ MP3-ին

Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հաջողություն է մաղթել երգիչ Արամ MP3-ին, ով քիչ անց Հայաստանը կներկայացնի ”Եվրատեսիլ 2014” երաժշտական մրցույթի կիսաեզրափակչում: ”Դու մենակ չես: Հաջողություն Արամ MP3-ին”,-գրել է Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում: 

Մահացել է 31-ամյա թենիսիստուհին

31 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին առաջին ռակեռ Ելենա Բալտաչան: 2 ամիս առաջ թենիսիստուհին հայտնել էր, որ իր մոտ լյարդի քաղցկեղ է ախտորոշվել: ”Ինձ մոտ հայտնաբերվել է լյարդի քաղցկեղ: Այժմ բուժման կուրսեր եմ անցնում եւ անում եմ հնարավորը հիվանդությունը հաղթահարելու համար”,-ասել էր նա մարտ ամսին: Բալտաչան կարիերան ավարտել է 2013 թվականի նոյեմբերին:

СЭ. Յուրա Մովսիսյանի գոլը՝ տուրի լավագույնների թվում/վիդեո/

Спорт Экспресс-ը Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանի խփած գոլը ”Տոմի” դարպասը (1-2) ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի լավագույն 5 գոլերի շարքում: ՛՛Որքան էլ հրեշավոր խաղա ՛՛Սպարտակը՛՛, հայազգի ռմբարկուն շարունակում է գոլեր խփել: Այս անգամ նա ձախ եզրից ստացած փոխանցումից հետո ուժգին հարվածով գրավեց մոտակա անկյունը՛՛,-գրում է կայքը: Հավելենք, որ ընդհանուր հաշվարկով Մովսիսյանը գլխավորում […]

Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկի Սուրեն Բալիյանը

Ինչպես հայտնի է, մայիսի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը՝ Կապանի ՛՛Գանձասարի՛՛ եւ Երևանի ՛՛Փյունիկի՛՛ միջեւ: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Մրցավարի առաջին օգնականը կլինի Վանիկ Սիմոնյանը, երկրորդը՝ Ատոմ Սեւգուլյանը: Մրցավարի լրացուցիչ օգնականների պարտականությունները կկատարեն Տիգրան Հովսեփյանը եւ Գեւորգ Եղոյանը: […]

”Bild”-ն ու ՛՛Kicker՛՛-ը անդրադարձել են Մխիթարյանի խաղին

Գերմանական Bild.de եւ Kicker.de կայքերը գնահատել են Դորտմունդի ”Բորուսիայի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում ընդդեմ ”Հոֆենհայմի” (3:2): Bild-ը նույն 2 գնահատականն է տվել Մխիթարյանին, Հյումելսին, Գրոսկրոյցին եւ Լեւանդովսկուն: Kicker-ը հայազգի ֆուտբոլիստի խաղը գնահատել է 2.5: Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ հանդիպմանը դարձել էր գոլի հեղինակ: 

Ալժիր-Հայաստան հանդիպման տոմսերը` 28-213 եվրո

Ինչպես հայտնի է, մայիսի 31-ին շվեյցարական Սիոն քաղաքի ”Ստադ դը Տուրբիյոն” մարզադաշտում տեղի կունենա Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ սկսվել է հանդիպման տոմսերի: Հանդիպման կազմակերպիչ Matchworld Group ընկերությունը տեղեկացնում է բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել հանդիպմանը, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել Fnactickets.com եւ TickerPortal.ch կայքերից, ինչպես նաեւ նշված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի