17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Յուրա Մովսիսյանն առաջ է մղում ”Սպարտակին”/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Մոսկվայի ”Սպարտակը” սեփական հարկի տակ ընդունել է ”Ամկարին”: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պահեստայինների թվում է, իսկ հարձակվող Յուրա Մովսիսյանը `մեկնարկային կազմում: Հենց վերջինս էլ 31-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը:

Արթուր Աբրահամը կոչ է անում քվերակել Արամ Mp3-ի օգտին

Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան իր էջի միջոցով կոչ է արել քվեարկել Արամ Mp3-ի օգտին: Հիշեցնենք, որ այսօր 23.00-ին կկայանա Եվրատեսիլ մրցույթի եզրափակիչը: ”Այսօր երեկոյան դիտելու եմ Եվրատեսիլը և քվեարկելու եմ իմ ընկերոջ Արամ Mp3-ի օգտին: Միացեք ինձ”,-գրել է Աբրահամը:

Մանուչարյանը` ”Ուրալ”-”Կուբան” խաղի լավագույն ֆուտբոլիստ

Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Եկատերինբուրգի ”Ուրալը” սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության հաղթանակ տոնեց ”Կուբանի” նկատմամբ: Ռուսական НТВ+Наш Футбол հեռուստաընկերության ВКонтакте սոցցանցի պաշտոնական էջը հարցման միջոցով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել ”Ուրալի” հարձակվող Էդգար Մանուչարյանին: Հիշեցնենք, որ Էդգար Մանուչարյանը 11 մետրանոց վաստակեց այդ խաղում:

”Ուրալը” հաղթեց. Էդգար Մանուչարյանը վաստակեց 11 մետրանոց/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Եկատերինուրգի ”Ուրալը” սեփական հարկի տակ ընդունել էր ”Կուբանին”: Հանդիպման 25-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով մեկնարկային կազմում էր, 11 մետրանոց վաստակեց իր թիմի համար, որն անվրեպ իրացրեց Ասեւեդոն: 36-րդ րոպեին Իգնատեւը խփեց պատասխան գնդակը: 83-րդ րոպեին ”Ուրալին” հաղթանակ բերեց Դորոժկինի գոլը:

”Կշարունակեմ ելույթներս Հայաստանի հավաքականում”.Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով օգոստոսի 5-ին կդառնա 40 տարեկան, մտադիր չէ ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Նշենք, որ ամռանն ավարտվում է Բերեզովսկու պայմանագիրը ”Դինամոյի” հետ: ”Առայժմ հասկանալի չէ՝ կշարունակեմ ելույթ ունենալ ”Դինամոյում”, թե ոչ: Այս իրավիճակում են թիմի շատ ֆուտբոլիստներ: Ղեկավարությունը սպասում է մրցաշրջանի ավարտին, որի արդյունքում էլ կորոշվի, թե ով կմնա […]

”Միասին հաղթենք Եվրատեսիլում”. Արաս Օզբիլիս

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիսն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար եւ կոչ արել այսօր երեկոյան Կոպենհագենում կայանալիք Եվրատեսիլի եզրափակչի ժամանակ քվեարկել Հայաստանի օգտին: ”Tomorrow 10.05.2014 THE GRAND FINAL ! Don’t forget to vote for Armenia #7 .. Let’s win Eurovision together”,- գրել է Օզբիլիսը:

Կլիչկոյի ընկերուհին ցուցադրել է իր կազմվածքը/ֆոտո/

Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի ընկերուհին` դերասանուհի Հեյդեն Պանետերին հաճախ է քննադատության արժանանում իր կազմվածքի համար: Դերասանուհին ամեն դեպքում ուշադրություն չի դարձնում այդ խոսակցություններին եւ հպարտանում է իր կազմվածքով: ”Ես ունեմ նորմալ կազմվածք, ինձ դուր է գալիս իմ քաշը եւ չափսերը”,-ասել է Կլիչկոյի ընկերուհին: 

Ուկրաինայում ռազմական բախումներն ազդեցություն են թողել նաեւ ֆուտբոլի վրա

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել Պրեմիեր լիգայի եւ Առաջին, Երկրորդ դիվիզիոնների առաջնության առաջիկա տուրն անցկացնել առանց հանդիսականների: Առանց հանդիսականների կանցկացվի նաեւ Գավաթի եզրափակիչ հանդիպումը: Նման քայլի համար հիմք է հանդիսացել Ուկրաինայի արեւելյան շրջաններում շարունակվող ռազմական բախումները ռուսամետ ակտիվիստների եւ ուժային կառույցների միջեւ, որոնց ընթացքում գրանցվել են բազմաթիվ զոհեր: ՈւՖՖ-ն մարզադաշտերում անվտանգությունն ապահովելու համար որոշում […]

Մարկոս Պիզելին չի ժամանի հավաքական

Ինչպես հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը 19 ֆուտբոլիստների է հրավիրել ազգային հավաքական Ալժիրի եւ Գերմանիայի հավաքականների դեմ կայանալիք ընկերական խաղերին նախապատրաստվելու համար: Լեգիոներների թվում բացակայում է ղազախական ”Ակտոբեի” կիսապաշտպան Մարկոս Պիզելիի անունը: Ֆուտբոլիստն ինքն է խնդրել չժամանել հավաքականի հավաքին, քանի որ շուտով դառնալու է հայր եւ մեկնելու է Բրազիլիա:

Լեւոն Պաչաջյանն ամբողջական հանդիպում է անցկացրել ”Ասիրիսկայի” կազմում

Շվեդիայի առաջին դիվիզիոնի առաջնության 6-րդ տուրում ”Ասիրիսկան”, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը, հյուրընկալվելիս պարտություն թ կրել ”Վարնամոյին”: Պաչաջյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում եւ մասնակցել է ամբողջ հանդիպմանը: ”Ասիրիսկան” գտնվում է 12-րդ հորիզոնականում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի