13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի մարզումը ”Դինամոյի” դեմ խաղից առաջ /ֆոտո/

Մայիսի 15-ին կկայանան Ռուսաստանի առաջնության վերջին` 30-րդ տուրի հանդիպումները: ”Սպարտակը”, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը, կհանդիպի ”Դինամոյի” հետ: ”Սպարտակը” կպայքարի Եվրոպայի լիգայի ուղեգրի համար:

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ զոհվել է 15 մարդ/վիդեո/

Կոնգոյում ֆուտբոլային հանդիպման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ զոհ է գնացել 15 մարդ: Մահերը գրանցվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսել է ֆուտբոլասերների դեմ կիրառել արցունքաբեր գազ: Տեղի ակումբը պարտվել էր 0-1 hաշվով, ինչից հետո երկրպագուները հարձակվել են ոստիկանների վրա: Ավելի քան 20 մարդ ստացել են ծանր վնասվածքներ:

”Սպարտակում” հայերի եւ ռուսների միջեւ խնդիրներ չկան”.Գենիչ/ֆոտո,վիդեո/

”НТВ Плюс” հեռուստաընկերության մեկնաբան Կոնստանտին Գենիչը Eurosport-ի հետ զրույցում խոսել է Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի եւ նրա ակումբակից Դմիտրի Կոմբարովի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ գոլը խփելուց հետո Մովսիսյանը կատակով հրել էր իրեն շնորհավելու եկած Կոմբարովին: -Վերջին ամիսների ամենաշատ քննարկվող թեմաներից է ”Սպարտակում” ռուսների եւ լեգիոնականների միջեւ կոնֆիլկտները: Այդ ակումբի […]

”Միլանի” ֆուտբոլիստների ուղղությամբ դանակ են նետել/ֆոտո/

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում ”Ատալանտայի” եւ ”Միլանի” (2-1) միջեւ հանդիպման ընթացքում միլանցիների կիսապաշտպան Նայջել Դե Յոնգի ոտքերի տակ են հայտնվել բանան եւ դանակ: ”Ատալանտայի” երկրպագուները Դե Յոնգի եւ ”Միլանի” մեկ այլ ֆուտբոլիստ Կեւին Կոնստանտեի ոտքերի տակ են նետել բանան, ինչին վերջիններս սարկազմով ծափահարել են: Լուսանկարը զննելուց հետո պարզվել է, որ բացի մրգից խաղացողների ուղղությամբ նետվել […]

Հայաստանի մ-17 հավաքականը կմրցի Խորվաթիայի հետ

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին եւ 18-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում:

”Բանանցը” կպարգեւատրվի ոսկե մեդալներով մայիսի 18-ին

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ մայիսի 18-ին՝ Հայաստանի առաջնության ”Բանանց”-”Միկա” հանդիպումից հետո, տեղի կունենա ”Բանանց” թիմի պարգեւատրությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոսկե մեդալներ եւ չեմպիոնական գավաթը կհանձնի ”Բանանց” ակումբի ֆուտբոլիստներին եւ մարզչական անձնակազմին: Հիշեցնենք, որ ”Բանանցը” Հայաստանի 2013/2014 թթ. առաջնության վերջին տուրից առաջ անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար եւ իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց […]

Մաուրո Գեւգեւոզյանը սպասում է պաշտոնական հրավերի

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդը հավաքական է հրավիրել բազմաթիվ լեգիոներների, որոնց թվում է նաեւ Պերուի ”Ալյասա Լիմայի” հարձակվող Մաուրո Գեւգեւոզյանը: Depor-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստը նշել է.”Մինչեւ չստացվի պաշտոնական առաջարկ, ես չեմ խոսի այդ մասին”: Առայժմ այդ հարցում հստակություն քիչ կա: Ես չեմ խոսի այդ թեմայով մինչեւ չլինի պաշտոնական տեղեկատվություն Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի […]

Սարգիս Հովսեփյանը Հայաստանի մ-19 հավաքական է հրավիրել է 32 ֆուտբոլիստների

Ինչպես հայտնի է, մայիսի 13-ին և 15-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն այդ խաղերին նախապատրաստվելու համար հավաքական է հրավիրել 32 ֆուտբոլիստների. Դարպասապահներ Հենրի Ավագյան, «Միկա»                                          […]

Whoscored. Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում

Whoscored.com-ը կազմել է Բունդեսլիգայի 2013/14 մրցաշրջանի խորհրդանշական հավաթականը: Լավագույնների շարքում տեղ է գտել նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Կիսապաշտպանը Բունդեսլիգայում մասնակցել է 31 խաղի `դառնալով 9 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ: Հավաքականն ունի այսպիսի տեսք. Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Յանչկե (երկուսն էլ՝ ”Բորուսիա” Մյունխենգլադբախ), Մաթս Հյումելս (”Բորուսիա” Դորտմունդ) Նալդո, Ռոդրիգես (”Վոլֆսբուրգ”), […]

”Մարկոսն ու Արզումանյանը բարձրակարգ ֆուտբոլ խաղացին”.Vesti.kz

Ղազախական Vesti.kz-ն կազմել է առաջնության 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկել են Հայաստանի հավաքականի եւ ”Ակտոբեի” ֆուտբոլիստների Մարկոս Պիզելին եւ Ռոբերտ Արզումանյանը: Հիշեցնենք, որ ”Ակտոբեն” հաղթել էր ”Իրտիշին” 3-0 հաշվով: Պիզելին դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, իսկ Արզումանյանը մասնակցել էր ողջ հանդիպմանը: Կայքը նշված ֆուտբոլիստների խաղի վերաբերյալ գրում է. Ռոբերտ Արզումանյան.”Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի