21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Սպարտակում” հայերի եւ ռուսների միջեւ խնդիրներ չկան”.Գենիչ/ֆոտո,վիդեո/

”НТВ Плюс” հեռուստաընկերության մեկնաբան Կոնստանտին Գենիչը Eurosport-ի հետ զրույցում խոսել է Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի եւ նրա ակումբակից Դմիտրի Կոմբարովի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ գոլը խփելուց հետո Մովսիսյանը կատակով հրել էր իրեն շնորհավելու եկած Կոմբարովին:

-Վերջին ամիսների ամենաշատ քննարկվող թեմաներից է ”Սպարտակում” ռուսների եւ լեգիոնականների միջեւ կոնֆիլկտները: Այդ ակումբի հետ դուք հաճախակի եք մեկնում արտագնա հանդիպումների: ”Ամկարի” դարպասը խփած գոլի տոնում Մովսիսյանի եւ Կոմբարովի կողմից այդ կոնֆլիկտի շարունակությո՞ւնն է:

-Անուշադիր եք դիտել: Ես իսկապես հիանալի գիտեմ ”Սպարտակում” ռուսների եւ լեգիոնականների հարաբերությունների մասին: Մինչ գոլը Կոմբարովը հիանալի փոխանցում էր կատարել Մովսիսյան, ով բաց թողեց լավ  հնարավորությունը: Այնուհետեւ Սիրակովը սխալվեց եւ Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ: Եթե ուշադիր դիտենք, կտեսնենք Մովսիսյանը եւ Կոմբարովը հրում էին ժպիտը դեմպքին:  Որքան  գիտեմ, ”Սպարտակում” ռուսների եւ հայերի միջև ոչ մի խնդիր չկա»,- ասել է Գենիչը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանի գոլը հաղթանակ էր բերել ”Սպարտակին”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ