19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Հայաստանի պատվիրակների հաղթանակը՝ Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերում

Սկսած 2002 թվականից՝ Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին: Մասնակիցների թվով՝ Հայաստանը զիջում է շատ երկրների, սակայն, թիմային հաշվարկով՝ արժանանում պատվավոր տեղերի: 2010 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված խաղերն անցկացվել են Հայաստանում. մեր երկիրը նվաճել է 36 մեդալ /15 ոսկե, 14 արծաթե, 7 բրոնզե մեդալ և 43 դիպլոմ/՝ զբաղեցնելով խմբակային  առաջին տեղը: […]

”Ակտոբեն” հաղթեց. Մարկոսը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը/վիդեո/

Ղազախստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ”Ակտոբե” հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց ”Կայսարին”: ”Ակտոբեի” մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին եւ Ռոբերտ Արզումանյանը: Մարկոսը 34-րդ րոպեին չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Ռոբերտ Արզումանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Պիզելին փոխարինվել է 67-րդ րոպեին: ”Ակտոբեն” դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

”Թող ես լինեմ վատագույնը, բայց ”Սպարտակը” դառնա չեմպիոն”.Օզբիլիս

Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Спорт Экспресс-ի հետ զրույցում հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի իր ակումբը դառնա չեմպիոն: -”Самый лучший из армян – это Юра Мовсисян” (Հայերից լավագույնը Յուրա Մովսիսյանն է). վիրավորական չէ՞, երբ երկրպագուները չեն երգում Ձեր մասին: – Ինչու վիրավորվեմ, եթե թիմում լավագույնը Յուրան է: Նա մշտապես գոլի հեղինակ է […]

Եդիգարյանի գոլն օգնեց ”Կայրաթին” անցնել գավաթի խաղարկության հաջորդ փուլ/վիդեո/

Ղազախստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում ”Կայրաթը”, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է ”Գեֆեստին”: ”Կայրաթի” կազմում գոլերից մեկը հեղինակել է Եդիգարյանը: Այսպիսով, ”Կայրաթն” անցել է Ղազախստանի գավաթի 1/4 եզրափակիչ:

”Սեւիլիան” հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ դարձավ Եվրոպայի լիգայի չեմպիոն

Եվրոպայի լիգայի խաղարկությունում Թուրինում կայացավ եզրափակիչ հանդիպումը: Պորտուգալական ”Բենֆիկայի” եւ իսպանական ”Սեւիլիայի” դիմակայությունում հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաջողակ գտնվեցին ”Սեւլիայի” ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 4-2 հաշվով: Խաղի հերոս դարձավ ”Սեւիլիայի” դարպասապահ Բետուն, ով ետ մղեց 2 11 մետրանոց հարված:

Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը գտնում են, որ Չեմպիոնների լիգայում կհաղթի ”Ռեալը”

Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը Спорт Экспресс-ի հետ խոսել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում ֆավորիտի մասին: ”Կհաղթի ”Ռեալը”,-կարճ պատասխանել է Մովսիսյանը: ”Ֆուտբոլն անկանխատեսելի է, սակայն ես հուսով եմ, որ կհաղթի ”Աթլետիկոն”: Թեեւ… Ոչ, ամեն դեպքում թող հաղթի ”Ռեալը”,- նշել է Օզբիլիսը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Լիսաբոնում:

”Երկրպագուների ներխուժելուց հետո չգիտեինք` ինչ անել”.Բերեզովսկի/վիդեո/

Sportsdaily-ն հարցազրույց է ներկայացրել Մոսկվայի ”Դինամոյի” եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ, որում խոսվել է Ռուսաստանի առաջնության նախորդ տուրում ”Զենիթ”-”Դինամո” (2-4) հանդիպման մասին: Նշենք, որ այդ հանդիպումն ընդհատվել էր Սանկտ-Պետերբուրգի թիմի երկրպագուների պատճառով, ովքեր ներխուժել էին մարզադաշտ, իսկ նրանց մեկը հարվածել էր դինամոյականների պաշտպան Վլադիմիր Գրանատին:  ”Դաշտի տերերը արագ գոլ խփեցին, սակայն ինձ թվաց, որ […]

Արաս Օզբիլիսը երազում է խաղալ Անգլիայի առաջնությունում

”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Спорт Экспресс-ի հետ զրույցում խոսել է իր երազանքի մասին: ”Երազանքս է խաղալ Անգլիայի առաջնությունում, սակայն միայն ”Սպարտակում” 5 տարի անցկացնելուց հետո”: Օզբիլիսը նաեւ ”Սպարտակ” համեմատել է Թուրինի ”Յուվենտուսի” հետ. ”3 տարի առաջ ”Յուվենտուսը” 7-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ա սերիայում: Այժմ նրանք Իտալիայի լավագույն թիմն են: Այդ պատճառով պետք է միասին հասնենք բարձունքին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի