16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

”Հաղթանակը կարեւոր էր հոգեբանական տեսանկյունից”. Վարդան Մինասյան

Sports.kz-ն ներկայացրել է ”Տոբոլի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքերը: Նշենք, որ Ղազախստանի գավաթի 1/8 եզրափակչում ”Տոբոլը” 1-0 հաշվով հաղթել է ”Կիրանին” եւ անցել է հաջորդ փուլ:

-Առաջին կեսը մեզ մոտ չստացվեց` չնայած, որ մենք խաղում էինք խաղը կազմով: Երկրորդ կեսը քիչ թե շատ ստացվեց, սակայն պետք էր գոլ խփել, որպեսզի ոչ մենք, ոչ էլ երկրպագուները չտանջվենք: Հաղթանակը հաղթանակ է:

-”Տոբոլը” հաճախ էր հետ փոխանցում գնդակը, վերդարձնում դարպասապահին: Ձեր թիմը հաղթեց՝ գրեթե վտանգավոր պահեր չստեղծելով:

-Ես այդպես չեմ կարծում: Չի կարե՞լի հետ փոխանցում կատարել: Ավելի լավ է առաջ գնա՞լ եւ կորցնել գնդակը: Կաշխատենք այդ ուղղությամբ, ես հասկանում եմ:

-Հնարավո՞ր է, որ թիմի անհաջող ելույթների  պատճառը հոգեբանությա մեջ է:

-Այս հաղթանակը շատ կարեւոր է հոգեբանական տեսանկյունից: Մենք երկու անընդմեջ պարտություններ էինք կրել: Մեզ ոչինչ չի մնում բացի աշխատանքից: Շատ խոսելը մեզ համար չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ