16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

”Երկրպագուների ներխուժելուց հետո չգիտեինք` ինչ անել”.Բերեզովսկի/վիդեո/

Sportsdaily-ն հարցազրույց է ներկայացրել Մոսկվայի ”Դինամոյի” եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ, որում խոսվել է Ռուսաստանի առաջնության նախորդ տուրում ”Զենիթ”-”Դինամո” (2-4) հանդիպման մասին:

Նշենք, որ այդ հանդիպումն ընդհատվել էր Սանկտ-Պետերբուրգի թիմի երկրպագուների պատճառով, ովքեր ներխուժել էին մարզադաշտ, իսկ նրանց մեկը հարվածել էր դինամոյականների պաշտպան Վլադիմիր Գրանատին: 

”Դաշտի տերերը արագ գոլ խփեցին, սակայն ինձ թվաց, որ դա որոշակի պահի թուլացրեց ”Զենիթի” ֆուտբոլիստներին: Միգուցե նրանք համարեցին, որ գործն արված է: Իսկ մենք լուրջ էինք պատրաստվել ”Զենիթի” դեմ խաղին: Լրացուցիչ խթան էր նաեւ նոր գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը եւ Ռուսաստանի ամենաուժեղ թիմի դեմ խաղալը: Պայքարեցինք մինչեւ վերջ, թեեւ խաղի սկզբնամասն անհաջող անցկացրինք:  

87-րդ րոպեին, երբ ֆանատները ներխուժեցին խաղադաշտ, որոշակի ընդմիջում եղավ: Մենք նստել էինք փոխարինողների նստարանին եւ չէինք հասկանում, թե ինչ պետք է անել այդ իրավիճակում: Սկզբում թվում էր, որ ամեն ինչ կհանդարտեցվի, խաղը կշարունակվի, սակայն հետո երկրպագուները սկսեցին ավելի ագրեսիվ գործողություններ: Այդպես մենք ուղեւորվեցինք հանդերձարան: Անկեղծ ասած, մի պահ անհանգստություն եղավ, բայց ոչ թե ինձ համար, այլ՝ թիմակիցներիս: Սանկտ Պետերբուրգում ինձ հարգանքով են վերաբերվում, ”Զենիթի” երկրպագուները միշտ աջակցել են ինձ, սակայն, կրկնեմ, թիմակիցներիս համար անհանգստանում էի”,-նշել է Բերեզովսկին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ