Պիզելիի գոլն օգնել է ”Ակտոբեին” հաղթանակ տոնել/վիդեո/

Ղազախստանի առաջնության 12-րդ տուրում ”Ակտոբեն” սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել է Կարագանդայի ”Շախտյորին”: ”Ակտոբեի” կազմում 88-րդ րոպեին 4-րդ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Պիզելին խաղադաշտ է դուրս եկել 68-րդ րոպեին, իսկ Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: ”Ակտոբեն” շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: