18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Հայաստանի հավաքականի մարզահավաքին կմասնակցի 23 ֆուտբոլիստ

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականը՝ առաջին անգամ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, արդեն սկսել է մարզական հավաքը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ ժամը 17:30-ին կայանալիք առաջին մարզմամբ Հայաստանի ազգային հավաքականը կսկսի Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի եւ Գերմանիայի ազգային հավաքականների հետ ընկերական հանդիպումների մարզական նախապատրաստությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի […]

”Բերեզովսկին խաղում էր, երբ ես դեռ չէի կարողանում քայլել”. Բեգլարյան

Հայաստանի երիտասարդական հավաքականի և Կապանի ”Գանձասարի” 21-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանը Чемпионат.com-ի հետ զրույցում խոսել է ռուսական ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին: Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր, որ ռուսական 2 ակումբներ հետաքրքրվում են դարպասապահի ծառայություններով: ”Կոնկրետ ոչինչ չկա, միայն խոսակցություններ: Ես, սակայն, ուրախ կլինեի խաղալ Ռուսաստանում: Ռուսաստանի առաջնությունը շատ ուժեղ է: Այնտեղ հայտնվելը շատ հետաքրքիր […]

Յուրա Մովսիսյանը դարպասապահի դերում/վիդեո/

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի ”Սպարտակի” մարզման ժամանակ կանգնել է դարպասում և իրեն փորձել դարպասապահի դերում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ավարտված առաջնությունում Մովսիսյանը դարձել էր իր թիմի գլխավոր ռմբարկուն` դառնալով 16 գոլի հեղինակ:

Բեքհեմների որդին մատուցող է աշխատում 1 ժամի դիմաց 4.5 դոլարով

Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի և նրա կնոջ` մոդել Վիկտորիա Բեքհեմի 15-ամյա որդին` Բրուկլինը, աշխատանքի է տեղավորվել: Մինչ նրա ծնողները տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ են վաստակում, Բրուկլինն աշխատում է Լոնդոնի հասարակ սրճարաններից մեկում որպես մատուցող և ստանում է 4.5 դոլար մեկ ժամի դիմաց: Բրուկլինը որոշել է անձամբ իմանալ ”փողի արժեքը”, քանի որ նրա ծնողները ժամանակին ևս սկսել […]

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Bundesliga-ի մրցաշրջանի հավաքականում/ֆոտո/

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքի կազմած` ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: Նշենք, որ 11 ֆուտբոլիստներից 7-ը ներկայացնում են Մյունխենի ”Բավարիան”, իսկ 4-ը` Դորտմունդի ”Բորուսիան”: Խորհրդանշական հավաքական. Մանուել Նոյեր-Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Դավիդ Ալաբա, Մատս Հումելս- Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Ֆրանկ Ռիբերի, Արյեն Ռոբեն -Մարիո Մանջուկիչ, Ռոբերտ Լեւնադովսկի:

”ԵԼ-ին մասնակցելն ինչ-որ չափով արդարացնում է առաջնությունում գրանցված անհաջողությունը”. Սարգիս Հովսեփյան

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ամփոփել է ավարտված մրցաշրջանը, ինչպես նաև պատմել է, թե ինչպես է թիմը նախապատրաստվելու Եվրոպա լիգային:  -Պարոն Հովսեփյան, փորձենք ամփոփել 22-րդ առաջնությունը, նման լարված վերջաբան, կարծես, վաղուց չէր եղել:  -Առաջնության վերջաբանը, իհարկե, լարված էր: Բայց լարված էր ոչ այն պատճառով, որ շատ ուժեղ էր, այլ որովհետև […]

Բեգլարյանի ծառայություններով հետաքրքրվում են ռուսական 2 ակումբներ

Հայաստանի երիտասարդական հավաքականի և Կապանի ”Գանձասարի” դարպասապահ Արսեն Բեգլարյանը հայտնվել է ռուսական 2 ակումբների ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Чемпионат.com-ը: Ակումբների անունները չեն նշվում: Բեգլարյանը ծնվել է Ռուսաստանում և հանդիսանում է ”Կրասնոդարի” ակադեմիայի սան:  ”Գանձասարի” հետ Բեգլարյանի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հուլիսին: Ավելի վաղ իտալական և բելգիական մամուլում լուրեր էին տարածվել, ըստ որոնք Բեգլարյանի խաղին […]

Մարկ-Անդրե Տեր Շտեգենը պաշտոնապես տեղափոխվեց ”Բարսելոնա”

Մյունխենգլադբախի ”Բորուսիայի” դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը տեղափոխվեց ”Բարսելոնա”: Այս մասին հայտնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը: Այլ աղբյուրներ հայտնում են, որ դարպասապահի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: Միևնույն ժամանակ թիմից հեռացավ Բարսելոնայի դարպասպահ Խոսե Մանուել Պինտոն: Այս ամառ ”Բարսելոնայի” հետ պայմանագիրն ավարտվում է նաև թիմի հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ:

Շալանդի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաքը

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ մայիսի 27-ից մինչեւ հունիսի 6-ը Հայաստանի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, անցկացնելու է 3 ընկերական հանդիպում: Մայիսի 27-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի հետ, մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպելու է Ալժիրի ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի