Հայաստանի հավաքականի մարզահավաքին կմասնակցի 23 ֆուտբոլիստ
Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականը՝ առաջին անգամ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, արդեն սկսել է մարզական հավաքը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ ժամը 17:30-ին կայանալիք առաջին մարզմամբ Հայաստանի ազգային հավաքականը կսկսի Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի եւ Գերմանիայի ազգային հավաքականների հետ ընկերական հանդիպումների մարզական նախապատրաստությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի երևանյան մարզական հավաքին կմասնակցի 23 ֆուտբոլիստ.
Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան
Գևորգ Կասպարով «Միկա»
Արսեն Բեգլարյան «Գանձասար»
Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան «Բանանց»
Գագիկ Դաղբաշյան «Բանանց»
Լևոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա
Հրայր Մկոյան «Շիրակ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Արտյոմ Խաչատուրով, «Տիրասպոլ», Մոլդովա
Ալեքս Հենրիկե Դա Սիլվա «Միկա»
Կիսապաշտպաններ. Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան
Արաս Օզբիլիս «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
Էդգար Մանուչարյան «Ուրալ», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Նորայր Ասլանյան «Վիլլեմ II», Հոլանդիա
Ալեքսանդր Թումասյան «Յարո», Ֆինլանդիա
Ռումյան Հովսեփյան «Բանանց»
Հարձակվողներ. Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով «Վոլգա», Ռուսաստան
Արթուր Միրանյան «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա
Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականի հավաքին կմիանա այսօր երեկոյան: Արտակ Եդիգարյանը եւ Մաուրո Գեւգեոզյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 25-ին՝ Շվեյցարիայում: Վահագն Միլիտոսյանը կմասնակցի ազգային հավաքականի՝ միայն Շվեյցարիայում կայանալիք հավաքին՝ փորձարկման նպատակով: Ղազախստանի առաջնությամբ պայմանավորված, Ռոբերտ Արզումանյանը եւ Արթուր Եդիգարյանը ազգային հավաքականին կմիանան հունիսի 3-ին՝ Գերմանիայում: Իրենց ակումբների այս ընթացքի ծրագրերով պայմանավորված, ազգային հավաքականի մարզական հավաքին այս անգամ չեն միանա Արտյոմ Սիմոնյանը և Արմեն Համբարձումյանը: Հայաստանի ազգային հավաքականին Շվեյցարիայում՝ ԱՄԷ-ի ազգային հավաքականի հետ հանդիպումից հետո, կմիանա նաև Արթուր Պետրոսյանը, ով ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: