19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների շարքում/ֆոտո

Whoscored-ն ավարտվող մրցաշրջանի արդյունքներով ներկայացրել Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում՝ Անգլիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում հանդես եկող 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակը: Դորտմունդի ”Բորուսիայի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 7.58 միջին գնահատականով 30-րդ տեղում է: Գերմանիայի ավարտված առաջնությունում 25-ամյա հայ ֆուտբոլիստը խփել է 9 գոլ եւ կատարել է 10 գոլային փոխանցում:

”Չգիտեմ` ինչպես եմ շփվելու հավաքականում խաղընկերներիս հետ”.Գեւգեւոզյան

Պերուական ”Ալիանսա Լիմայի” հարձակվող Մաուրո Գեւգեւոզյանը Elcomercio-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականից ստացած հրավերի մասին: Նրան հարցրել են `արդյոք գիտի հայերեն, ինչին հարձակվողը պատասխանել է.”Չգիտեմ` ինչպես է լինելու շփումը խաղընկերների հետ: Մանուկ տարիքից չեմ խոսել հայերեն եւ մոռացել եմ լեզուն: Գիտեմ անգլերեն, սակայն չեմ կարող ասել` այն կբավարարի հաղորդակցության համար, թե ոչ”: Գեւգեւոզյանը ծնվել […]

”Հավաքականի առաջիկա խաղերը փորձություն կլինեն ինձ համար”. Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” դարպասապահ Ռոման Բերեզովսկին РСпорт-ի հետ զրույցում նշել է , որ ակումբում իր մնալու հարցը պարզ կդառնա առաջիկա շաբաթներին: 39-ամյա դարպասապահն այս մրցաշրջանում Դինամոյի կազմում անցկացրել է 3 ամբողաջական հանդիպում` բաց թողնելով 2 գնդակ: ”Մինչեւ հունիս ավարտն ունեմ գորշող պայմանագիր ակումբի հետ, եւ այժմ դժվար է ասել՝ կմնամ թիմում, թե […]

Աբրահամի առաջիկա հնարավոր մրցակիցը հայտնի է

WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցը կարող է լինել Փոլ Սմիթը: SportBox.ru-ն հայտնում է, որ կողմերը սկսել են բանակցել մենամարտի շուրջ: -Սմիթը WBO վարկանիշով 3-րդ հորիզոնականում է, եւ նրա եւ Աբրահամի ոճը կարող են երաշխիք լինել հետաքրքիր մենամարտի համար”,-նշել է Արթուր Աբրահամի փրոմոութեր Կալե Զաուերլանդը: Սմիթը հաղթանակով է ավարտել […]

Հենրիխ Մխիթարյանը` ”Բավարիայի” դեմ խաղում/վիդեո/

Տեսանյութում ներկայացված են Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագները ”Բավարիայի” դեմ հանդիպման ընթացքում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը 60 րոպե էր մասնակցել այդ հանդիպմանը, իսկ ”Բորուսիան” լրացուցիչ ժամանակում պարտվել էր 0-2 հաշվով:

Մաուրո Գեւգեւոզյանը դարձել է դուբլի հեղինակ/վիդեո/

Պերուի առաջնության 14-րդ տուրում ”Ալյանսա Լիման” սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց ”Ինտի Գասին”: Հայազգի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը դարձել է դուբլի հեղինակ: Նա գրավել է մրցակցի դարպասը 29-րդ եւ 50-րդ րոպեներին: Հիշեցնենք, որ Գեւգեւոզյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու համար:

Արթուր Եդիգարյանը մասնակցեց ”Կայրաթի” հաղթական խաղին/վիդեո/

Ղազախստանի առաջնության 12-րդ տուրում ”Կայրաթը” սեփական հարկի տակ ընդունեց ”Ժետիսուին”: ”Կայրաթը” հաղթեց մրցակցին 2-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 72-րդ րոպեին:

Տեղի ունեցավ Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը/վիդեո/

Ավարտվեց Հայաստանի 2013/14 մրցաշրջանի առաջնությունը: ”Բանանցը”, որը վերջին տուրից առաջ արդեն ապահովել էր չեմպիոնական տիտղոսը, 2:3 հաշվով պարտվեց ”Միկային”, իսկ Գյումրիի ”Շիրակը” հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց ”Արարատին”: Այսպիսով, ”Շիրակը” զբաղեցրեց երկրորդ, իսկ ”Միկան”՝ երրորդ հորիզոնականը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպումների ավարտից հետո ”Բանանց” ակումբի մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի 2013/2014 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի