15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

”Հավաքականի առաջիկա խաղերը փորձություն կլինեն ինձ համար”. Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” դարպասապահ Ռոման Բերեզովսկին РСпорт-ի հետ զրույցում նշել է , որ ակումբում իր մնալու հարցը պարզ կդառնա առաջիկա շաբաթներին:

39-ամյա դարպասապահն այս մրցաշրջանում Դինամոյի կազմում անցկացրել է 3 ամբողաջական հանդիպում` բաց թողնելով 2 գնդակ:

”Մինչեւ հունիս ավարտն ունեմ գորշող պայմանագիր ակումբի հետ, եւ այժմ դժվար է ասել՝ կմնամ թիմում, թե ոչ եւ եթե այո` ինչ կարգավիճակով:

Կարծում եմ` Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումները հիանալի փորձություն կլինեն ինձ համար, քանի որ երկար ժամանակ է, ինչ զրկված եմ խաղային պրակտիկայից: Միգուցե կողքից էլ կդիտեն իմ խաղը, կգնահատեն: Հավաքականի նոր մարզիչն էլ մեծ թվով ֆուտբոլիստների է հրավիրել ծանոթանալու համար”,-նշել է Բերեզովսկին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ