03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հենրիխ Մխիթարյանը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է /վիդեո/

Այսօր Զվարթնոց օդանավակայանում բարձր տրամադրությունն էր իշխում: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մանեկենների հետ շփվելու և նկարվելու հնարավորություն ունեցան ֆունտբոլասերները: Տոնական տրամադրությունը ուղեկցվում էր շոու ծրագրով:

Բրազիլիայում շուտով մեկնարկելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը: Հայ ֆուտբոլասերը հնարավորություն կունենա այդ  խաղերին հետևել անգամ չվերթի ժամանակ, այն կցուցադրվի նաև օդանավակայանում տեղադրված մեծ էկրանին:

“Ինչպես գիտեք բոլորը շատ հետաքրքրված են ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ, բայց քանի որ Բրազիլիան հեռու է գտնվում Հայաստանից մենք որոշեցինք ֆուտբոլը բերել Հայաստան: Ֆուտբոլը մի տոն է, որը բոլորին ուրախացնում է և մենք հուսով ենք, որ հայերը նույնպես ուրախ են”, -լրագրողների հետ զրույցում ասաց Արմենիա միջազգային օդանավակայանների գլխավոր տնօրեն  Մարսելո Վենդդեն:

Վենդեն նշեց, որ իր սիրելի թիմը Արգենտինայի հավաքականն է. “Բնականաբար, որովհետև ես արգենտինացի եմ ու կարծում եմ , որ պետք է մեր թիմին երկրպագեմ”,-ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքում դրված է նաև հայազգի Հենրիխ Մխիթարյանի մանեկենը  Վենդեն ասաց. “Հենրիխ Մխիթարյանը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է և շատ հաճախ է զարմացնում իր խաղով”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ