”Բորուսիայի” մեկնարկային կազմը ”Հերտայի” դեմ խաղում/ֆոտո/

Վաղը Գերմանիայի առաջնության վերջին`34-րդ տուրում, Դորտմունդի ”Բորուսիան” կհյուրընկալվի Բեռլինի ”Հերտային”: Դորտմունդցիների ֆեյսբուքյան էջը ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը, որում տեղ է գտել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա հանդես կգա կիսապաշտպանության աջ եզրում: Հանդիպումը կսկսվի 17:30-ին: