Աբրահամի պարտված մրցակիցը գտնում է, որ մրցավարը պետք է օգներ իրեն
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի կողմից պարտություն կրած չեռնոգորցի բռնցքամարտիկ Նիկոլա Սյեկլոցան դժգոհ է իր ելույթից:
”Ես երջանիկ կլինեի միայն այն դեպքում, եթե հաղթեի, չէ որ հենց դրա հետեւից էի եկել: Ես վատ հանդես չեկա, սակայն մշտապես մտածում էի հարձակման մասին` մոռանալով պաշտպանության մասին: Ես փորձում էի ստիպել Աբրահամին աշխատել եւ բացվել ու չէի վախենում նրա գրոհներից:
Կարծում եմ, որ գրեթե հավասար մարտ ընթացավ, եւ ռուս մրցավարը սխալ գնահատեց ռինգում կատարվածը: Նրա գնահատականը չի համապատասխանում իրականությունը: Սակայն, մենք եւ ռուսները եղբայրական ազգեր են, եւ այդ մարդը պետք է ավելի մեծ հարգանք ցուցաբերեր, միգուցե մի փոքր էլ աջակցեր մեզ”,-նշել է Սյեկլոցան:
Հիշեցնենք, որ Սյեկլոցայի մարզիչները վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել ռուս մրցավարի հասցեին, ով մենամարտը գնահատել էր 119-110` հօգուտ Արթուր Աբրահամի: