Չերվիչենկո.”Եթե չլիներ Մովսիսյանը, ”Սպարտակը” կպայքարեր Պրեմիեր լիգայում մնալու համար”
Մոսկվայի ”Սպարտակի” նախկին սեփականատեր Անդրեյ Չերվիչենկոն ”Տոմ” դեմ խաղից հետո խոսել է ”Սպարտակի” լեգիոներների մասին` գովեստի խոսքեր հղելով միայն Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հասցեին:
”Մովսիսյանը այն ֆուտբոլիստների թվում չէ, որոնց քննադատում եմ։ Նա այն քչերից է, ով պայքարում է, փորձում է օգուտ տալ։ Եթե հիշեք, թե որքան վճռորոշ գոլեր է նա հեղինակել, կհասկանաք, որ Մովսիսյանի բացակայությունը ”Սպարտակին” կիջեցներ հենց այն հորիզոնականին, որում նրանք պայքար կմղեին ”Տոմի” հետ։ Մովսիսյանը բացառություն է այն տրանսֆերների մեջ, որոնք ”Սպարտակը” կատարել է վերջին շրջանում»,-SovSport-ը մեջբերում Չերվիչենկոյի խոսքեը:
Հիշեցնենք, որ ”Տոմ”-”Սպարտակ” (2-1) խաղում մոսկվացիների միակ գոլը խփել էր Յուրա Մովսիսյանը: