18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձևերը. Սպորտի նախարար

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ,օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին տիկնոջ հետ: Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան ԷրիկասՊետրիկասը: Նախարարը, ողջունելով հյուրերին, իր գոհունակությունն է հայտնել տիտղոսակիր բասկետբոլիստին ՀՀ սպորտի ևերիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալելու կապակցությամբ: Գ.Ղազարյանն իր խոսքում նշել է, որ մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով է հետևում լիտվական բասկետբոլի հաջողություններին և հավելել, որ, ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձևերը և որպես խաղային մարզաձև բասկետբոլի մասսայականացման ուղղությամբ նախարարության կողմից լուրջ ծրագրեր են իրականացվելու: Շարունաս Մարչուլյոնիսն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել նախարարին ներկագտնվելու լիտվական բասկետբոլի մասին պատմող <<The other dream […]

Մեր ուրախությունը, պարզվեց, պետք է ավարտվեր այս տարվա մայիսի 23-ին. Աբովյանից դիմում են նախագահին

Աբովյանի Շախմատի դպրոցի ծնողները բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:   ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծարգո պարոն նախագահ, Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի ծնողներս ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մեր քաղաքին առնչվող մի կարևոր խնդրի վրա: 2006թ. դեկտեմբերի 28-ին մեծ հանդիսավորությամբ Աբովյան քաղաքի 45-ամյակի միջոցառումների շրջանակում Ձեր իսկ մասնակցությամբ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում բացվեց […]

Արմեն Համբարձումյանը փորձաշրջան կանցնի ”Անժիում”

Ռուսական Sportbox.ru կայքի հաղորդմամբ, Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը փորձաշրջան է անցնելու Մախաչկալայի ”Անժիի” կազմում: Նշենք, որ ”Անժին” նոր մրցաշրջանին կսկսի պատրաստվել հունիսի 6-ից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Համբարձումյանի ծառայություններով հետաքրքրված է Սարատովի ”Սոկոլը”: Հիշեցնենք, որ ”Անժիում” է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:

Հայաստանի հավաքականը մարզում անցկացրեց ”Վեհեն” ակումբի մարզադաշտում/ֆոտո/

Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Գերմանիայում, ուր ժամանեց Շվեյցարիայից: Գերմանիայում թիմին միացան Ղազախստանից ժամանած Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնեց, որ թիմն անցկացրեց մարզումը Վիսբադեն քաղաքի ”Վեհեն” ակումբին պատկանող ”Բրիտա Արենա” մարզադաշտում, կատարեց ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված առաջադրանքները: Այսօր երեկոյան նախատեսված է ևս մեկ մարզում: […]

Վարդան Մինասյանի խոսքերը խեղաթյուրել են. պարզաբանում

Ղազախական ”Տոբոլի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը առաջնության 15-րդ տուրի ”Կայսար”-”Տոբոլ” (0:0) հանդիպումից հետո պատասխանել էր լրագրողների հարցերին: Ըստ ղազախական ԶԼՄ-ների, Մինասյանը նշել էր, որ Ղազախստանում տաղանդավոր ֆուտբոլիստներն ավելի շատ են, քան Հայաստանում: ”Տոբոլի” պաշտոնական կայքը հարցազրույց է ներկայացրել, որից պարզ է դառնում, որ հարցազրույցը խեղաթյուրումներով է ներկայացվել: Ակումբի պաշտոնական կայքը փոխանցում է, որ լրագրողները Մինասյանի […]

Էդգար Մանուչարյանն ամուսնանում է

Եկատերինբուրգի ”Ուրալի” նախագահ Գրիգորի Իվանովը հարցազրույց է տվել 66.ru-ին, որում խոսել է նաև թիմի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի մասին: -Պարոն Իվանով, եթե խոսենք այն ֆուտբոլիստների մասին, ովքեր ավարտված մրցաշրջանում թիմում էին, ո՞վ ավելի շատ առաջադիմեց: – Շատերն ուրախացրեցին: Օրինակ` Չիսամբան աճեց:Երկրորդ շրջանում ուրախացրեց Մանուչարյանը. երջանիկ եմ նրա համար, որովհետև միշտ գիտեի, որ նա […]

Ստավանգերի մրցաշարում Արոնյանը մեկնարկեց ոչ ոքիով

Նորվեգական Ստավանգեր քաղաքում մեկնարկած գերմրցաշարին 1-ին տուրում հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց նորվեգացի Ադգեստեյնի հետ: Կարունանա սևերով հաղթդեց Գրիշչուկին: Տուրի մյուս պարտիներն ավարտվեցին ոչ ոքի: Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ռուս Սերգեյ Կարյակինը:

Օլիվյե Ժիրուն հեռանում է ”Արսենալից” սեքս-սկանդալի պատճառով/ֆոտո/

”Արսենալ” ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Օլիվյե Ժիրուն ամենայն հավանականությամբ կհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նա ցանկանում է վերադառնալ հայրենիք, որպեսզի ներողություն խնդրի կնոջից մոդել Սելի Քեյի հետ դավաճանելու համար: Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ նրա կինը պատրաստ է ներել Ժիրունին, եթե վերջինս վերադառնա Ֆրանսիա: Ֆուտբոլիստի խոսքով, նա բանակցում է անգլիական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցում: […]

Հայաստանի հավաքականը ժամանել է Գերմանիա

  Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղիղ չվերթով ժամանեցին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Ֆրանկֆուրտից մեր պատվիրակությունը կուղևորվի Մայնց, որտեղ հունիսի 6-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Գերմանիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:  Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է ”Մայնց Ֆավորիտ Պարկ” հյուրանոցում: Այսօր երեկոյան Հայաստանի ազգային ընտրանին […]

”Արդյունքից գոհ եմ, խաղից` ոչ”. Լևոն Արոնյան

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկել է շախմատային գերմրցաշար, որի առաջին օրը շախմատիստներն անցկացրել են բլից պարտիաներ: Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը վաստակել է 6,5 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը` 1 միավորով զիջելով նորվեգացի Մագնուս Կառլսենին: Մեկնաբանելով իր ելույթները` Արոնյանը նշել է.”Արդյունքից գոհ եմ, խաղից` ոչ”: Այսօր կկայանա 1-ին տուրը, որում Արոնյանի մրցակիցը կլինի նորվեգացի Ագդեյշտեյնը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի