12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Ալժիր-Հայաստան խաղը կցուցադրվի ”Արմենիայի” ուղիղ եթերում

Մայիսի 31-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Շվեյցարիայի Սիոն քաղաքի Ստադ դե Տուրբիյոն մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի հավաքականի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին և կհեռարձակվի Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում:

”Բորուսիան” գնեց Լևանդովսկուն փոխարինողին

Իտալիայի հավաքականի և ”Տորինոյի” ֆուտբոլիստ Չիրո Իմոբիլեն այսօր պետք է դառնա Դորտմունդի ”Բորուսիայի” ֆուտբոլիստ: Իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ կողմերը համաձայնության են եկել տրանսֆերի հարցում 19.5 մլն եվրոյով: Իմոբիլեն կստորագրի 5 տարվա պայմանագիր: Առաջին մրցաշրջանում Իմոբիլեի աշխատավրձը կկազմի 2 մլն եվրո առանց բոնուսների: Իտալիայի` ավարտված առաջնությունում հարձակվողը դարձել է 22 գոլի հեղինակ: Նշենք, որ ”Բորուսիան” […]

”Կոչնչացնեմ մրցակցին և կնվաճեմ հերթական տիտղոսը”.Դարչինյանը` վաղվա մենամարտի մասին

Հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը (39-6-1, 28 նոկաուտ) վաղը մենամարտ կանցկացնի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլաս Ուոլտերսի (23-0, 19 նոկաուտ) հետ: ”Այո ես պարտվել են Դոնեյրի ռևանշում` չնայած, որ միավորներով բավականին լավ վիճակում էի: Վատն այն է, որ ես միշտ ցանկանում եմ հաղթել ժամանակից շուտ: Ես շատ էի ցանկանում նոկաուտի ենթարկել նրան, սակայն բաց թողեցի հարված: […]

Վարդան Մինասյանն ընգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում/ֆոտո/

Sport.kz-ն կազմել է Ղազախստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը: ”Տոբոլի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է տուրի լավագույն մարզիչ: ”Հայ մասնագետն ի վիճակի եղավ բեկել իր թիմի համար վատ ընթացք ունեցող խաղի ընթացքը: Հաջող փոխարինումներ իրականացնելով` հայ մասնագետն իր վերջո հասավ կամային հաղթանակի”,-գրում է կայքը:

Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ալժիրի դեմ խաղին

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ալժիրի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ մայիսի 29-ին թիմն անցկացրեց մարզում ամբողջ կազմով, կատարեց ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված առաջադրանքները: Այսօր նախատեսված է ևս մեկ մարզում, որը կլինի վերջինը Ալժիրի հավաքականի հետ խաղից առաջ: Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը […]

Նախարարները պարգևատրեցին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 28-ին այցելել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց: Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը Գառնիում 40 տարի առաջ հիմնել է Ռազմիկ Կարապետյանը: Մարզադպրոցում մայիսի 28-ին անցկացվել Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի և Համբարձում Աբելյանի անվան միջազգային պատանեկան հուշամրցաշարը: Նույն օրը տեղի է ունեցել նաև անվանի մարզչի հուշարձանի բացման […]

Մահացել է ”Մանչեսթեր Յունայթեդի” սեփականատերը

85 տարեկանում մահացել է անգլիական ”Մանչեսթեր Յունայթեդ” ֆուտբոլային ակումբի սեփականատեր Մալքոլմ Գլեյզերը: Նա ձեռք էր բերել անգլիական ակումբը 2005 թ.-ին, ինչից հետո թիմը 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և նավճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Գլեյզերն ունի կին, 6 երեխա և 14 թոռ: Ակումբը կղեկավարեն նրա կինը, 5 որդիները և 1 դուստրը:

”Միկայի” բոլոր գոլերը Հայաստանի ավարտված առաջնությունում/վիդեո/

Երևանի ”Միկայի” ֆեյսբուքյան էջը ներկայացրել է թիմի բոլոր գոլերը ֆուտբոլի Հայաստանի 2013/14 առաջնությունում։ Հիշեցնենք, որ ”Միկան” 47 միավորով եզրափակեցէ լավագույն եռյակը։ Ակումբի հաշվին գրանցվել է 36 գնդակ։

”Ընկերական և պաշտոնական խաղերի նկատմամբ վերաբերմունքը նույնը պետք է լինի”.Շալանդ

Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախատեսված երեք ընկերական հանդիպումներից առաջինը: Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում մեր ընտրանին 4-3 հաշվով հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների եւ ակնկալիքների մասին: -Ինչպիսի՞ն են տպավորությունները ԱՄԷ-ի հավաքականի հետ հանդիպումից: -Մենք ուսումնասիրել էինք ԱՄԷ-ի հավաքականը, եւ […]

”Ամեն խաղ փոքր եզրափակիչ է”. Վարդան Մինասյան

Sports.kz-ն ներկայացրել է ”Տոբոլի” գալխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հարցազրույցը ”Օրդաբասի” նկատմամբ տարած հաղթանակից հետո: ”Ցանկանում եմ շնորհավորել թիմին և երկրպագուներին հաղթանակի կապակցությամբ, որը ես հաղթանակը համարում եմ արժանի: Մենք երկրորդ խաղակեսում ուժեղացրինք ճնշումը և կատարված փոխարինումները խաղը սրելու համար էին: Ցանկացած խաղ մեզ համար փոքր եզրափակիչ է, որը պետք է հաղթենք: Շնորհակալություն խաղացողներին ցուցադրած բնավորության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի