18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

ՖԻԴԵ-ի դասակարգմամբ Լևոն Արոնյանը երկրորդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի առաջատար շախմատիստների դասակարգման հերթական աղյուսակը: Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2815 գործակցով երկրորդն է: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն է` 2881 միավոր: Լավագույն 100 շախմատիստների թվում ընդգրկվել են նաև 69-րդ հորիզոնականում գտնվող Սերգեյ Մովսիսյանը` 2672, և 77-րդ հորիզոնականում գտնվող Վլադիմիր Հակոբյանը` 2667։

Սյուզի Կենտիկյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին/վիդեո/

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը մրցեց Հարավ Կորեան ներկայացնող Դան Բի Կիմի դեմ։ 9-րդ ռաունդում Սյուզի Կենտիկյանը նոկաուտի ենթարկեց մրցակցուհուն: Այսպիսով, Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը:

Արաս Օզբիլիսը և Կառլեն Մկրտչյանը չեն մասնակցի Գերմանիայի դեմ խաղին

Հունիսի 6–ին Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներ չեն մասնակցի այդ հանդիպմանը: Ալժիր-Հայաստան խաղում վնասվածք ստացած Արաս Օզբիլիսը մեկնելու է Հոլանդիա, որտեղ կենթարկվի բուժզննման: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե որքանով է լուրջ Օզբիլիսի վնասվածքը: Գերմանիա-Հայաստան հանդիպմանը չի մասնակցի նաև Կառլեն Մկրտչյանը, […]

Արաս Օզբիլիսը կարող է երկար ժամանակ չխաղալ

Ալժիր-Հայաստան (3-1) ընկերական հանդիպման 27-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Чемпионат-ը հաղորդմամբ, կասկած կա, որ նրա մոտ կարող է հայտնաբերվել խաչաձև կապանքների պատռվածք: Օզբիլիսը դեռ պետք է բուժզննում անցնի: Նշենք, որ նման վնասվածքի դեպքում ապաքինումը պահանջում է նվազագույնը 6 ամիս:

”Պետք է ճիշտ հետևություններ անենք այս պարտությունից”. Շալանդ

Ալժիրի հավաքականից 1-3 հաշվով կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձավ մեր ընտրանու խաղին: ”Ես արդեն ասել եմ, որ Ալժիրի հավաքականը լավ թիմ է, և կարծում եմ, որ այս խաղը շատ կարևոր էր մեզ համար: Պետք է ընդունենք այն, պետք է ճիշտ հետևություններ անենք: Մենք խաղացինք շատ […]

Հայաստանի հավաքականը պարտվեց Ալժիրին/վիդեո/

Հայաստանի հավաքականը Շվեյցրիայում ընկերական հանդիպում անցկացրեց աշխարհի առաջնության մասնակից Ալժիրի հավաքականի դեմ: Մեր ընտրանին պարտվեց 1-3 հաշվով: Նշենք, որ աֆրիկյան հավաքականի ֆուտբոլիստները 3 անգամ գրավեցին Հայաստանի հավաքականի դարպասը առաջին կեսում: Երկրորդ կեսի առաջին իսկ րոպեին հաշիվը կրճատեց փոխարինման մտած Արթուր Սարկիսովը: Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում մեր ընտրանին հաղթել էր ԱՄԷ-ին 4-3 հաշվով: Հունիսի 6-ին […]

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ալժիրի դեմ խաղում

Այսօր՝ ժամը 20:00-ին, շվեյցարական Սիոն քաղաքի ”Ստադ դը Տուրբիյոն” մարզադաշտում կմեկնարկի Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը.  1.Ռոման Բերեզովսկի (ա) 4.Տարոն Ոսկանյան 24.Ալեքս Էնրիկե դա Սիլվա 15.Հրայր Մկոյան 20.Լևոն Հայրապետյան 8.Ռումյան Հովսեփյան 23.Արաս Օզբիլիս 22.Էդգար Մանուչարյան 18.Հենրիխ Մխիթարյան 10.Գևորգ Ղազարյան 27.Մաուրո Գեվգեոզյան  Պահեստայիններ  12. Գևորգ Կասպարով 13.Արսեն Բեգլարյան 2.Արտյոմ Խաչատուրով […]

Նեյմարն ամուսնանում է սեքսուալ մոդելի հետ/ֆոտո/

Բրազիլիայի հավաքականի և ”Բարսելոնայի” ֆուտբոլիստ Նեյմարի ընկերուհին` Գաբրիելա Լենզին Instagram-ում հրապարակել է հարսանեկան զգեստ: Ոչ վաղ անցյալում խոսվում էր ֆուտբոլիստի և 20-ամյա մոդելի սիրային կապի մասին: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ լուսանկարը վերցված է ֆոտոսեսիայից, սակայն իսպանական և բրազիլական ԶԼՄ-ները նշում են, որ դա պատահական չէր արված. նրանք պատրաստվում են ամուսնանալ: 

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը

Պորտուգալիայի հավաքականի և ”Ռեալի” հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով ռիսկի է դիմում բաց թողնել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը: Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հայտարարել է, որ եթե մինչ հունիսի 15-ը Ռոնալդուն չապաքինվի, կհրավիրվի այլ ֆուտբոլիստ: Ռոնալդուի մոտ վնասվել է ջիլը: Խմբային փուլում Պորտուգալիան կհանդիպի ԱՄՆ-ի, Գերմանիայի և Գանայի հավաքականներին:

Վիկ Դարչինյանի մենամարտը կցուցադրվի ”Շանթի” եթերում

Այսօր՝ մայիսի 31-ին, Մակաոյում, Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մենամարտ է անկացնելու ճամայկացի բռնցքամարտիկ Նիկոլաս Ուոլթերսի հետ, ով WBA-ի վարկանշով կիսաթեթեւագույն քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնն է: Նշենք, որ մենամարտն ուղիղ եթերում ցուցադրելու է ”Շանթ” հեռուստաընկերությամբ: Մենամարտը կսկսվի 22.50-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի