19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

”Պետք է ճիշտ հետևություններ անենք այս պարտությունից”. Շալանդ

Ալժիրի հավաքականից 1-3 հաշվով կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձավ մեր ընտրանու խաղին:

”Ես արդեն ասել եմ, որ Ալժիրի հավաքականը լավ թիմ է, և կարծում եմ, որ այս խաղը շատ կարևոր էր մեզ համար: Պետք է ընդունենք այն, պետք է ճիշտ հետևություններ անենք: Մենք խաղացինք շատ լավ թիմի դեմ: Իհարկե, ավելի լավ է հաղթել կամ խաղալ ոչ-ոքի: Թիմը չընկճվեց 3-0 հաշվից հետո, ինչը դրական միտում է: Պետք է շարունակել աշխատել: Ես տեսնում եմ, որ թիմը ուզում է աշխատել, ուզում է սովորել:

Մենք երկու գնդակ ընդունեցինք անկյունայինի խաղարկումից հետո: Եվս մեկ գոլ բաց թողեցինք դաշտի կենտրոնում սխալվելուց հետո: Այժմ մենք պետք է աշխատենք, որպեսզի խուսափենք նման սխալներից: Եվ պետք է կայունացնենք խաղը պաշտպանությունում:

Այժմ ունենք ևս մի հնարավորություն ցույց տալու մեր կարողությունները շատ ուժեղ թիմի հետ խաղում և ես չեմ բացառում, որ մենք լավ խաղ կցուցադրենք Գերմանիայի դեմ:

Ինչ վերաբերվում է Արասին, առայժմ չեմ կարող ասել՝ որքանով է լուրջ վնասվածքը, պետք է սպասել հետազոտության արդյունքներին”,-նշել է Շալանդը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ