Վարդան Մինասյանն ընգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում/ֆոտո/
Sport.kz-ն կազմել է Ղազախստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը: ”Տոբոլի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է տուրի լավագույն մարզիչ: ”Հայ մասնագետն ի վիճակի եղավ բեկել իր թիմի համար վատ ընթացք ունեցող խաղի ընթացքը: Հաջող փոխարինումներ իրականացնելով` հայ մասնագետն իր վերջո հասավ կամային հաղթանակի”,-գրում է կայքը:





































