18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Հայաստան-ԱՄԷ հանդիպումը կցուցադրվի ”Արմենիա”-ի’ ուղիղ եթերում

Այսօր՝ մայիսի 27-ին, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Շվեյցարիայի Ժնև քաղաքի ”Ֆոնտենետ” մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ էմիրությունների հավաքականի հետ: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին և կհեռարձակվի ”Արմենիա” հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է ԱՄԷ-ի հետ հանդիպմանը

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել ԱՄԷ-ի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ մայիսի 26-ին թիմն անցկացրեց նախախաղային մարզումը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Մարզման ընթացքում մեր ֆուտբոլիստները կատարեցին ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված մի շարք վարժություններ:  Հիշեցնենք որ, ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա այսօր ժամը 21:00-ին, Ժնևի ”Ֆոնտենետ” մարզադաշտում: Մայիսի […]

”Բարսելոնան” Ֆաբրեգասի, Սանչեսի և Ալվեսի վաճառքից ցանկանում է ստանալ 80 մլն եվրո

Իսպանական ”Բարսելոնա” ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ցանկանում է տրանսֆերի հանել մի քանի խաղացողի: Խոսքը գնում է Դանի Ալվեսի, կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի և հարձակվող Ալեքսիս Սանչեսի մասին: Կատալոնյան ակումբը ցանկանում է այդ ֆուտբոլիստների վաճառքից ստանալ 80 մլն եվրո, որը պետք է ծառայի նոր ֆուտբոլիստների ձեռք բերմանը: ”Բարսելոնան” ցանկանում է գնել մեկ դարպասապահ, երկու կենտրոնական պաշտպան , մեկ […]

”Փյունիկը” հրաժարվել է 4 ֆուտբոլիստներից

”Փյունիկ” ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը հրաժարվել է չորս ֆուտբոլիստների ծառայություններից: Թիմում ելույթները չեն շարունակի դարպասապահ Ալբերտ Օհանյանը, կիսապաշտպաններ Սևակ Փարսադանյանը, Աշոտ Սարդարյանը և հարձակվող Դավիթ Զաքարյանը:

Հայաստանը ֆավորիտ է ԱՄԷ-ի դեմ խաղում

Ինչպես հայտնի է, վաղը` Երևանի ժամանակով 21.00-ին, Շվեյցարիայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքական հետ: Բուքմեյքերական գրասենյակները հանդիպման ֆավորիտ են համարում մեր ընտրանուն. Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը տատանվում է 2-2.2-ի սահմաններում, ԱՄԷ-ի հաղթանակը` 3-3.2, իսկ ոչ ոքին ունի 3.4 գործակից:

”Fair Play”-ի դասակարգման աղյուսակը գլխավորում է ”Միկան”

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորորդ շրջանի հանդիպումների արդյունքում, ”Արդար խաղի” (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկա»-ն:   Միկա 8.19 Ուլիս 8.00 Շիրակ 7.99 Բանանց 7.98 Գանձասար 7.97 Արարատ 7.94 Փյունիկ 7.91 Ալաշկերտ 7.86  

Պիզելին ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում/ֆոտո/

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին Sports.kz-ի վարկածով ընդգչրկվել է Ղազախստանի առաջնության 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ Պիզելիի իրացրած տուգանային հարվածը հաղթանակ էր պարգևել Ակտոբեին: “Հայկական անձնագրով բրազիլացին քիչ խաղաժամանակ է ստանում, սակայն պարբերաբար դառնում է գոլի հեղինակ, ինչպես և ‘’Սպարտակի’’ դեմ խաղի ժամանակ”,-գրում է կայքը:

‘’Թիմակիցներս չեն կասկածում ֆուտբոլային տաղանդիս”. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի “Բորուսսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Bundesliga.de-ի հետ զրույցում խոսել է Գերմանիայում իր առաջին մրցաշրջանի մասին: Մադրիդի “Ռեալի” դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպման վերաբերյալ Մխիթարյանը նշել է.”Հայաստանում ընդունված է ասել. երբեմն Աստված թույլ է տալիս, որ դու ընկես, որպեսզի գնահատես այն ինչ ունես: Յուրգեն Կլոպն ինձ ասաց, որ չկախեմ գլուխս, չընկճվեմ, որ իմ կարիերայում հնարավոր են […]

Կապանի հանքագործներն ընդդեմ Քաջարանի /ֆոտո/

“Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Երեկ կայացավ “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ընկերության եւ “Զանգեզուրի ՊղնձամոլիբդենայինԿոմբինատ” ՓԲԸ- ի հավաքական թիմերի միջեւ հերթական ֆուտբոլային սիրողական խաղը: Շնորհավորում եմ բոլոր ֆուտբոլիստներին հիանալի խաղ ցուցադրելու համար, եւ շնորհակալություն հայտնում երկրպագուներին՝ երկու թիմերին աջակցելու եւ ոգեշնչելու համար: Մենք շատ ուրախ ենք […]

Մաուրո Գևգևոզյանը միացավ Հայաստանի հավաքականին

Մայիսի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում՝ ”Դոմեն դե դիվոն” հյուրանոցից ոչ հեռու գտնվող մարզադաշտում: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Արդեն Շվեյցարիայում թիմին  միացան Արտակ Եդիգարյանը, Մաուրո Գեւգեոզյանը և Վահագն Միլիտոսյանը, ով հրավիրվել է հավաքական փորձարկման նպատակով: Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին մի շարք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի