20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

”Միայն հակագրոհներով խաղալը բավարար չէ”. Շալանդ

Blick.ch-ն հարցազրույց է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ, ով այս օրերին հավաքականի հետ միասին գտնվում էր Շվեյցարիայում, իսկ վաղը ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հավաքականի դեմ: ”2 խաղում մենք 4 գոլ բաց թողեցինք անկյունայինի խաղարկումից: Դա նորմալ չէ, քանի որ մենք գլխով լավ խաղացող ֆուտբոլիստներ ունենք: Չի կարելի հույսը դնել միայն հակագրոհների վրա: Հակագրոհներով […]

Յուրա Մովսիսյանով հետաքրքրվում են գերմանական և անգլիական ակումբներ

Спорт Экспресс-ը հայտնում է, որ անգլիական որոշ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ: 26-ամյա հարձակվողը մոսկովյան ակումբում անցկացրած 35 հանդիպումներում դարձել է 20 գոլի հեղինակ: Sky Sports-ի տվյալներով, անգլիական մի քանի ակումբների սկաուտներ ներկա եղել են Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումներին` Մովսիսյանի խաղը գնահատելու համար: ”Ես լսել եմ, որ […]

ՖԻՖԱ-ի դասակարգմամբ Հայաստանի հավաքականը նահանջեց 5 հորիզոնականով

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի հավաքականների վարկանիշային հերթական աղյուսակը։ Հայաստանի ազգային ընտրանին նախորդ ամսվա համեմատ նահանջել է 5 տեղով և այժմ 38-րդ հորիզոնականում է։ Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներներից Պորտուգալիան 4-րդ տեղում է, Դանիան՝ 23-րդ, Սերբիան՝ 30-րդ, Ալբանիան ՝ 66-րդ։ Հարևան Վրաստանը զբաղեցնում է 96-րդ, իսկ Ադրբեջանը` 83-րդ հորիզոնականը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` Առաջին ալիքի եթերում

Առաջին ալիքը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հեռարձակողԲոլոր մարզասերների կողմից սիրված եւ սպասված ֆուտբոլային տոնին կարող եք հետեւել Առաջին ալիքի եթերում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի պաշտոնական հեռարձակողն է: Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու առաջնության բոլոր խաղերը՝ հունիսի 12-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյոր օր 3-ական խաղ, որոնք հիմնականում կհեռարձակվեն ժամը 20:00-ին, 23:00-ին, 02:00-ին: Ֆուտբոլային խաղերը կմեկնաբանեն Առաջին […]

Norway Chess 2014.Լևոն Արոնյանը հաղթեց Կարյակինին

Նորվեգական Ստավանգերի գերմրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Սերգեյ Կարյակինին: Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ադգեստեյնի հետ: Մրցաշարի առաջատարն է իտալացի Կարունանա, ով 2 հնարավորից վաստակել է նույնքան միավոր: Այսօր` երրորդ տուրում, Արոնյանը սևերով կխաղա Գրիշչուկի դեմ:

Հայաստանի հավաքականի մարզումը` Գերմանիայի դեմ խաղից առաջ/ֆոտո/

Ինչպես հայտնի է, վաղը Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հավաքականի դեմ: Խաղը տեղի կունենա ”Կոֆաս Արենա” մարզադաշտում: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22.45-ին և կցուցադրվի Արմենիա հեռուստաընկերությամբ: ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է ֆոտոշարք հավաքականի մարզումից:

Օզբիլիսը կարող է խուսափել վիրահատությունից

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բուժզննում է անցել ”Վիլլա Ստյուարտ” կլինիկայում: Նրան հետազոտել է պրոֆեսոր Մարիոանին: Հիշեցնենք, որ 24-ամյա Օզբիլիսը վնասվածք էր ստացել ”Ալժիրի” դեմ խաղում: Նրան մոտ նախնական տվյալներով հայտնաբերվել է խաչաձև կապանների պատռվածք: Спорт Экспресс-ը հայտնում է, որ Օզբիլիսն անցել է մի շարք թեստեր: Հնարավոր է` ֆուտբոլիստը խուսափի վիրահատությունից, սակայն […]

Արցախի ֆուտբոլի հավաքականը մասնակցեց Շվեդիայի մրցաշարին

Շվեդիայում շարունակվում է չճանաչված երկրների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Արցախի հավաքականը: Արցախի հավաքականը խմբային փուլի երկրորդ տուրում 0-1 հաշվով զիջեց Նիցցայի հավաքականին: Խաղավարտին մրցավարը կասկածելի 11 մետրանոց հարված նշանակեց Արցախի դարպասին, ինչի հետ համաձայն չէր Անդրանիկ Բարիկյանը, ով հարվածեց մրցավարին: Վերջինս հեռացրեց Բարիկյանին, իսկ մրցակիցը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Արցախի հավաքականը […]

Ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձևերը. Սպորտի նախարար

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ,օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին տիկնոջ հետ: Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան ԷրիկասՊետրիկասը: Նախարարը, ողջունելով հյուրերին, իր գոհունակությունն է հայտնել տիտղոսակիր բասկետբոլիստին ՀՀ սպորտի ևերիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալելու կապակցությամբ: Գ.Ղազարյանն իր խոսքում նշել է, որ մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով է հետևում լիտվական բասկետբոլի հաջողություններին և հավելել, որ, ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձևերը և որպես խաղային մարզաձև բասկետբոլի մասսայականացման ուղղությամբ նախարարության կողմից լուրջ ծրագրեր են իրականացվելու: Շարունաս Մարչուլյոնիսն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել նախարարին ներկագտնվելու լիտվական բասկետբոլի մասին պատմող <<The other dream […]

Մեր ուրախությունը, պարզվեց, պետք է ավարտվեր այս տարվա մայիսի 23-ին. Աբովյանից դիմում են նախագահին

Աբովյանի Շախմատի դպրոցի ծնողները բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:   ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծարգո պարոն նախագահ, Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի ծնողներս ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մեր քաղաքին առնչվող մի կարևոր խնդրի վրա: 2006թ. դեկտեմբերի 28-ին մեծ հանդիսավորությամբ Աբովյան քաղաքի 45-ամյակի միջոցառումների շրջանակում Ձեր իսկ մասնակցությամբ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում բացվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի