18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 28 ֆուտբոլիստների

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հունիսի 8-ից սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին:  Դարպասապահներ  Միհրան Մնացականյան «Փյունիկ» Հենրի […]

Սնեյդերի մոդել կնոջ կրքոտ ֆոտոսեսիան աշխարհի առաջնությանն ընդառաջ/վիդեո/

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի կինը` հայտնի մոդել Յոլանտե Կաբաուն մասնակցել է ներքնազգեստի գովազդի նկարահանմանը, ինչով հաջողություն է մաղթել աշխարհի նախորդ առաջնության փոխչեմպիոններին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունան ժամանակ:

Օզբիլիսի շարք վերադառնալու համար կպահանջվի 9-10 ամիս

Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հունիսի 11-ին երրորդ անգամ կենթարկվի վիրահատության: Այս մասին հաղորդում է Bobsoccer-ը: Մինչ այդ, նրան 2007 եւ 2009 թվականներին Ամստերդամում վիրահատել էր հայտնի հոլանդացի վիրաբույժը, սակայն այժմ 24-ամյա կիսապաշտպանին կվիրահատի իտալացի բժիշկ Մարիանին: Նախնական տվյալներով, Օզբիլիսը բաց կթողնի 9-ից 10 ամիս, սակայն վիրահատությունից հետո ժամկետները կհստակեցվեն։ Ամենայն հավանականությամբ, […]

Կանանց ֆուտբոլի միջոցառում Հանքավանում՝ ՖԻՖԱ-ի հովանու ներքո

Հունիսի 12-ին Հանքավանում տեղի կունենա կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում: Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Լive your goals ծրագրի թիրախային […]

Գևորգ Ղազարյանը կարող է տեղափոխվել ՛՛Օլիմպիակոս՛՛

Դոնեցկի ՛՛Մետալուրգի՛՛ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը  կարող է տեղափոխվել հունական ՛՛Օլիմպիակոս՛՛: Այս մասին հայտնում է Sport Express-ը: Նշենք, որ հայազգի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել նաև Պերմի ՛՛Ամկար՛՛: Ղազարյանն Ուկրաինայի ավարտված առաջնությունում մասնակցել է 10 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:

Յուրա Մովսիսյանը մեկնել է Լոս Անջելես/ֆոտո/

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը վերադարձել է ԱՄՆ, որտեղ ապրում է իր ընտանիքը: Հիշեցնենք, որ հայ հարձակվողը հայտնել էր, որ աշխարհի առաջնության խաղերը դիտելու է Լոս Անջելեսում և չի երկրպագելու որևէ հավաքականի: ”Լավ է վերադառնալ տուն՝ Լոս Անջելես, լինել ընտանիքի և ընկերների հետ”,- գրել է Մովսիսյանը Facebook-ի իր էջում:

Norway Chess-2014. Արոնյանը ետ է մնում առաջատարներից

Ստավանգերի շախմատային գերմրցաշարի 6-րդ տուրում հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Անիշ Գիրի հետ: Պարտիան 48-րդ քայլին ավարտվեց ոչ ոքիով: Արոնյանն ունի 2.5 միավոր, իսկ մրցաշարի առատարներն են Կրամնիկը, Կառլսենը և Կարուանան, ովքեր հավաքել են 3.5-ական միավոր: Հաջորդ տուրում Արոնյանի սևերով կխաղա Կրամնիկի դեմ:  

Գևորգ Ղազարյանը բանակցում է ”Ամկարի” հետ

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Մետալուրգի” կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը բանակցություններ է վարում Պերմի ”Ամկարի” հետ: Այս մասին հայտնոմ է Спорт Экспресс-ը:  Գերմանիա-Հայաստան հանդիպումից հետո նա իր գործակալ Տիգրան Մկրտչյանի հետ ժամանել է Պերմ։ Ղազարյանի ճակատագիրը կվճռվի առաջիկա օրերին, քանի որ նրա ծառայություններով են հետաքրքրվում նաև այլ ակումբներ։

Մարկոս Պիզելին հայր է դարձել

Հայաստանի հավաքականի և ղազախական ”Ակտոբեի” ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին հայր է դարձել:  Ֆուտբոլիստի առաջնեկն աղջիկ է, ում անվանակոչել են Մանուելա: Հիշեցնենք, որ երեխայի ծնվելու պատճառով Մարկոսը բաց թողեց Հայաստանի հավաքականի վերջին ընկերական խաղերը:

”Արոնյանը հաղթում էր ինձ, սակայն իմ բախտը բերեց”. Կառլսեն

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը Լևոն Արոնյանի հետ պարտիայից հետո նշել է, որ հայազգի գրոսմայստերը գրեթե հաղթել էր իրեն: Նրանց միջև պարտիան տևել է 6.5 ժամ: ”Այսօր Լևոնը հաղթում էր ինձ, սակայն բախտը ինձ մեծապես ժպտաց’’,-նշել է Կառլսենը: Հավելենք, որ Արոնյանն ունի 2, իսկ Կառլսենը 3 միավոր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի