15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կանանց ֆուտբոլի միջոցառում Հանքավանում՝ ՖԻՖԱ-ի հովանու ներքո

Հունիսի 12-ին Հանքավանում տեղի կունենա կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում: Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Լive your goals ծրագրի թիրախային տարիքային խմբերն են 6-16 տարեկան աղջիկները (grassroots) և 8-24 տարեկան աղջիկները (ակումբներում մարզվող): Միջոցառումների շարքը Հանքավանում կսկսվի մամուլի ասուլիսով, որի ընթացքում կազմակերպիչները կներկայացնեն ծրագրի հետ կապված մանրամասները: Դրանից հետո Երևանի և Քաղցրաշենի թիմերի ֆուտբոլիստուհիները կկատարեն ֆուտբոլային վարժություններ, կանցկացնեն փոքր ֆուտբոլային խաղեր և կխաղան մեծ ֆուտբոլ:

ՖԻՖԱ-ն տրամադրել է մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ: Լive your goals ծրագրի շրջանակներում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին տեղի կունենան նաև այցելություններ մարզեր, որոնց ընթացքում ծրագրին կմասնակցեն մոտ 500 աղջիկներ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ