Բադոյանի գոլն օգնեց ”Գոմելին” հաղթանակ տոնել/վիդեո/

Բելառուսի առաջնության 12-րդ տուրում ”Գոմելը” հյուրընկալվեց ”Բելշինային” և հաղթեց 2-1 հաշվով: 40-րդ րոպեին ”Գոմելի” կազմում գոլով աչքի ընկավ Հայաստանի հավաքականի թեկնածու Զավեն Բադոյանը: Այս հաղթանակից հետո ”Գոմելը” զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: