10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աբրահամ Խաշմանյանը գլխավորեց ”Ալաշկերտը”

Հանրապետության ճանաչված ֆուտբոլային մասնագետներ Վարուժան Սուքիասյանը և Աբրահամ Խաշմանյանը համալրել են ”Ալաշկերտ” ակումբի ղեկավարությունը։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը կզբաղեցնի ակումբի փոխնախագահի պաշտոնը, իսկ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է ակումբի գործադիր տնօրեն։

Ակումբի գլխավոր թիմն այս օրերին գտնվում է արձակուրդի մեջ և նախապատրաստությունը նոր մրցաշրջանին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ կսկսի հունիսի 16-ից։ Պարապմունքները, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 22-ը, ալաշկերտցիները կանցկացնեն ”Նաիրի” մարզադաշտում։ Մինչ առաջնության մեկնարկն ակումբի ղեկավարությունը երեք ուսումնամարզական հավաք է նախատեսել գլխավոր թիմի համար։ Առաջինը տեղի  կունենա Հանքավանում հունիսի 24-ից հուլիսի 4-ը։ Հատկանշական է, որ հանքավանյան հավաքը մեր թիմը կավարտի Իրանի Իսլամական Հանրապետության չեմպիոնի հետ ընկերական խաղով։ Վերջինս այդ օրերին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հավաք պետք է անցկացնի և հենց այդտեղ էլ նախատեսված է անցկացնել ստուգողական հանդիպումը։

Երկրորդ հավաքն ”Ալաշկերտը” կանցկացնի Թուրքիայում հուլիսի 7-17-ը։ Այս անգամ ալաշկերտցիները կհանգրվանեն Անթալիայի հանրահայտ Սպարտա-Դավրազ մարզական կենտրոնում, որտեղ կլիմայական պայմանները բավական բարենպաստ են, և, որպես կանոն, Թուրքիայի առաջատար թիմերը հենց այստեղ են կազմակերպում  իրենց նախապատրաստական մարզումները։

Երրորդ հավաքը, որը կտևի մեկ շաբաթ (հուլիսի 22-29-ը), մեր թիմը կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Քանի որ ”Ալաշկերտն” իր պաշտոնական խաղերը նոր մրցաշրջանում անցկացնելու է ”Նաիրի” մարզադաշտի հիմնովին վերանորոգված խաղադաշտում, ապա պլանավորված է հավաքի վերջին օրերին կազմակերպել ”Նաիրի” մարզադաշտի բացման հանդիսավոր արարողություն, որի շրջանակներում ”Ալաշկերտը” միջազգային հանդիպում կանցկացնի։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ