20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

ԱԱ-2014. Շվեյցարիան կամային հաղթանակ տոնեց Էկվադորի դեմ (վիդեո)

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլում հանդիպեցին Շվեյցարիայի և Էկվադորի հավաքականները: Խաղում առաջինն աչքի են ընկել Էկվադորի ֆուտբոլիստները. գոլով աչքի ընկավ Վալենսիան: Երկրորդ կեսում շվեյցարացիները Մեհմեդիի և Սեֆերովիչի գոլերի շնորհիվ կարողացան կամային հաղթանակ տոնել:

ԱԱ-2014. Մեսսիի գոլն օգնեց Արգենտինային հաղթել Բոսնիա և Հերցեգովինային/վիդեո/

Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինան հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային: Հանդիպման հաշիվը բացվեց բոսնիացի Կոլաշինացա ինքնագոլի շնորհիվ: Հաշիվը կրկնապատկեց Մեսսին: Եվրոպացիները կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը Իբիշևիչի  գոլի միջոցով:

ԱԱ-2014. Ֆրանսիան ջախջախեց Հոնդուրասին/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ընտրանին 3-0 հաշվով ջախջախեց Հոնդուրասին: Դուբլի  հեղինակ դարձավ Բենզեման, իսկ ինքնագոլն իր հաշվին գրանցեց Նոել Վալյադալեսը: Հավելենք, որ 43-րդ րոպեին Էկվադորի հավաքականը մնաց 10 հոգով. 2-րդ դեղին քարտը ստացավ Ուիլսոն Պալասիոսը:

Վարդան Մինասյանի ՛՛Տոբոլը՛՛ ոչ ոքի խաղաց ՛՛Աստանայի՛՛ հետ

Ղազախստանի առաջնության 16-րդ տուրում ”Տոբոլը”, որը գլխավորում է Վարդան Մինասյանը, սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 խաղաց ”Աստանայի” հետ: Դաշտի տերերը պարտվում էին 0-1 հաշվով և պարտությունից խուսափեցին վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ: Վաստակած 21 միավորով ”Տոբոլը” բաժանում են 6-8-րդ տեղերը: Հաջորդ տուրում ”Տոբոլը” նրանք մրցակցի հարկի տակ կհանդիպեն ”Կայրաթի” հետ:

Norway Chess-2014. Արոնյանն ավարտեց ելույթը ոչ ոքիով

Նորվեգական Ստավանգեր մրցաշարում ավարտվեց շախմատային գերմրցաշարը: Լևոն Արոնյանը վերջին տուրում ոչ ոքի խաղաց Վեսելին Տոպալովի հետ: Մեր շախմատիստը հավաքեց 4 միավոր և չընդգրկվեց լավագույն եռյակում: Մրցաշարում հաղթեց Կարյակինը, ով հավաքեց 6 միավոր: Երկրորդը Կառլսենն է, երրորդը` Գրիշչուկը:

Արթուր Ավագյանը կարող է տեղափոխվել Ղազախստան

Կապանի «Գանձասարի” 26-ամյա պաշտպան Արթուր Ավագյանը կարող է տեղափոխվել Սեմեյի ”Սպարտակ”, տեղեկացնում է Sports.kz-ն: Արթուր Ավագյանը Բարձրագույն խմբի ավարտված մրցաշրջանում 21 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: Հանդես է եկել նաև ”Կիլիկիայում” և ”Արարատում”: Խաղացողը ղազախական ակումբ կարող է տեղափոխվել վարձավճարով՝ մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Բերեզովսկին ևս մեկ տարի կխաղա ”Դինամոյում”

Մոսկվայի ”Դինամոյի” գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը Итар-Тасс-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով օգոստոսին կդառնա 40 տարեկան, շարունակելու է ելույթները մոսկովյան ակումբում: ”Բերեզովսկին մեզ մոտ կմնա ևս մեկ տարի, իսկ դրանից հետո աստիճանաբար կանցնի այլ կարգավիճակի: Ամեն դեպքում, ես նրա հետ անձամբ եմ խոսել ապագայի վերաբերյալ”,-նշել է Չերչեսովը:

ԱԱ-2014. Հոլանդացիները ջախջախեցին գործող չեմպիոն իսպանացիներին/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլում Աշխարհի գործող չեմպիոն Իսպանիան 1-5 հաշվով պարտվեց Հոլանդիային: Ընդ որում, առաջին գոլ բաց թողեցին հենց հոլանդացիները. աչքի ընկավ Խավի Ալոնսոն: Հետագայում գոլի հեղինակ դարձան միայն հոլանդացիները: Դուբլով աչքի ընկան Վան Պերսին և Արիեն Ռոբենը, մեկ գոլ հեղինակեց Ստեֆան Դե Վրեյը:

ՀՀԿ գրասենյակում ֆուտբոլը առանց գարեջրի էր.լրագրողական կրքեր /վիդեո, ֆոտո/

Հունիսի 13-ին հրավիրված ՀՀԿ գործադիր մարմնի նիստը ժամը 21.00-ին էր նախատեսված: Այն երեքուկես ժամից ավելի տեւեց, իսկ ՀՀԿ գրասենյակում աշխատող լրագրողները ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար  հաճույքով ձեռնամուխ եղան Իսպանիա-Նիդեռլանդներ ֆուտբոլային խաղի դիտմանը: Չնայած գարեջուրը պակասում էր, սակայն կրքերը պակաս թեժ չէին: Ի դեպ, ոմանք նաեւ խաղադրույքներ էին արել:  Նշենք, որ խաղը ավարտվեց 5:1 հաշվով, հաղթեցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի