12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՍՊՈՐՏ

ԱԱ-2014. Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները ոչ ոքի խաղացին/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում մրցաշարն ընդունող երկիրն ընդունեց Մեքսիկայի ընտրանուն: Չնայած բրազիլիացիների առավելությանը` հանդիպումն ավարտվեց  գոլազուրկ ոչ ոքիով: 3-րդ տուրում Բրազիլիան կհանդիպի Կամերունին, իսկ Մեքսիկան` Խորվաթիային:

ԱԱ-2014. Բելգիան կամային հաղթանակ տոնեց/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Բելգիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Ալժիրի դեմ: Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը 11 մետրանոցից բացեց Վերտոգենը: Բելգիացիները հաշիվը հավասարեցրեցին 70-րդ րոպեին. աչքի ընկավ Ֆելայինին: 80-րդ րոպեին Բելգիային հաղթանակ պարգևեց Մերտենսը:

Իրինա Շեյքն աջակցել է Ռոնալդուին նոր ֆոտոսեսիայով/ֆոտո/

Այս օրերին Բրազիլիայում ընթանում է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Մրցաշարին մասնակցող Պորտուգալիայի հավաքականի կազմում է Կրիշտիանու Ռոնալդուն: Նրա ընկերուհին` ռուս հայտնի մոդել Իրինա Շեյքը, որոշել է աջակցել իր սիրելիին` նկարահանվելով նոր ֆոտոսեսիայում:

”Շիրակը” 2 տարվա պայմանագիր է կնքել հավաքականի դարպասապահի հետ

  Գյումրիի ”Շիրակը” երկու տարվա պայմանագիր ստորագրեց 21-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ: Պյամանագիրն ուժի մեջ կմտնի 2014թ. օգոստոսի 1-ից և կգործի մինչև 2016թ. հուլիսի 31-ը:  Նշենք, որ Արսեն Բեգլարյանը նախորդ երկու մրցաշրջանում հանդես է եկել Կապանի ”Գանձասարում”: Նա նաև հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականների դարպասապահ: 

”Փյունիկում” փորձաշրջան են անցնում 2 մալիացի ֆուտբոլիսներ

”Փյունիկում” փորձաշրջան են անցնում երկու հարձակվող Մալիից, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա Սուլեյման Դիարան և 24-ամյաՍիրիման Նագասուբան արդեն միացել են երևանյան ակումբին և մարզում անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Դիարան հանդես է եկել C.S.K. ակումբում, իսկ Նագասուբան՝ AS ”Ռեալում”:

Յուրա Մովսիսյանը ուշ կմիանա ”Սպարտակին”

Մոսկվայի ”Սպարտակը” իր նոր մարզադաշտում` ”Օտկրիտիե Արենայում” հանդիսավոր կերպով ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին: Վերջինս արարողությունից անմիջապես հետո մեկնել է մոսկվացիների մարզաբազա` ֆուտբոլիստների հետ ծանոթանալու: Նշենք, որ Յուրա Մովսիսյանն ավելի ուշ կմիանա թիմին Հայաստանի հավաքականի կազմում ընկերական հանդիպումներին մասնակցելու պատճառով: Հիշեցնենք, որ ”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից […]

Շումախերը շփվում է կնոջ և երեխաների հետ

Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է եկել արհեստական կոմայից։ Նրան արդեն դուրս են գրել Գրենոբոլի հիվանդանոցից և տեղափոխել են Լոզան: Հաղորդվում է, որ Շումախերն ի վիճակի շփվել կնոջ և երեխաների հետ: Հայտնի չէ` խոսքը գնում է խոսակցական շփման մասին, թե ոչ: Շումախերը կարողանում է բացել աչքերը: Հիշեցնենք, որ ավտոարշավորդը կոմայի մեջ էր հայտնվել ֆրանսիական […]

ԱԱ-2014. ԱՄՆ-ն հաղթանակ կորզեց Գանայի դեմ խաղում/վիդեո/

Բրազիլիայում ընթացոզ ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում ԱՄՆ-ի հավաքականը 2-1 հաշվով հաղթանակ տոնեց Գանայի նկատմամբ: Հանդիպման 1-ին րոպեին աչքի ընկավ ամերիկացի Ջեյմսին: Հանդիպման ավարտին մոտ` 82-րդ րոպեին, հաշիվը հավասարեցրեց Այուն, սակայն 86-րդ րոպեին Բրուքսը հաղթանակ պարևեց ԱՄՆ-ին:

ԱԱ-2014. Իրանը և Նիգերիան գրանցեցին մրցաշարի առաջին ոչ ոքին/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլում հանդիպեցին Իրանի և Նիգերիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 0-0: Նշենք, որ մրցաշարում սա առաջին գոլազուրկ հանդիպումն էր և առաջին ոչ ոքին:

ԱԱ-2014. Գերմանիան ջախջախեց Պորտուգալային/վիդեո/

Աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Գերամանիայի հավաքականը հաղթեց Պորտուգալիային:  Խաղում գրանցվեց 4-0 հաշիվ: Գերմանացիների կազմում հեթ-տրիկի հեղինակեց Թոմաս Մյուլերը, ևս մեկ գոլ խփեց Մաթս Հյումելսը: Խաղադաշտից հեռացվել է պորտուգալացիների պաշտպան Պեպեն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի